Array ( [mr_id] => 87063 [mr_node] => 76757 [mr_media] => 76919 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76919 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76919.jpg [media_name] => l-9VPTu50erP.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-08 16:38:03 )
Facebook Instagram Youtube
Էջմիածին քաղաքի 2704-րդ տարեդարձ. Խելացի կանգառում կարելի է առցանց հետևել ավտոբուսների տեղաշարժին
Փաշինյանի պնդմամբ՝ պետական կառավարման գործում, քաղաքական գործընթացներում, հանրային կյանքում կանանց ներգրավումը պիտի ավելի ու ավելի մեծ մասշտաբներ ունենա:

Նիկոլ Փաշինյանը Էջմիածնի 2704-ամյակին նվիրված միջոցառմանը հայտարարեց, որ քաղաքը հայ ժողովրդի համար շրջադարձային փոփոխությունների կենտրոնն է եղել: Այս իմաստով նա մատնանշեց՝ քրիստոնեության ընդունումը, հայկական գրերի ստեղծումը, սարդարապատի ճակատամարտն ու արցախյան հերոսամարտը: Փաշինյանի պնդմամբ՝ անցած տարի Էջմիածնում ևս մեկ շրջադարձային իրադարձություն եղավ՝ առաջին անգամ Հայաստանում ընտրվեց կին քաղաքապետ: 

Փաշինյանի պնդմամբ՝ պետական կառավարման գործում, քաղաքական գործընթացներում, հանրային կյանքում կանանց ներգրավումը պիտի ավելի ու ավելի մեծ մասշտաբներ ունենա: Կանայք բնակչության ավելի քան կեսն են և այդ ռեսուրսից Հայաստանը չպետք է հրաժարվի: 

Քաղաքապետ Դիանա Գասպարյանը հայտարարեց, որ քաղաքի տոնի առիթով Էջմիածնում կսկսի գործել միջքաղաքային տրանսպորտ: Մինչև այս Էջմիածինը միջքաղաքային տրանսպորտ չի ունեցել: Հենց այդ առիթով Էջմիածին քաղաքի բարեկամ կոչում շնորհվեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Ֆրանսիայի Նիս քաղաքն է Էջմիածնին նվիրել ավտոբուսներ:

Քաղաքի տոնի առիթով Էջմիածնում բացվեց առաջին խելացի կանգառը, որտեղ ուղևորները սպասելիս կարող են լիցքավորել հեռախոսները, օգտվել սուրճի ու սննդի սարքերից, ունենալ անվճար վայֆայ և օնլայն տեսնել, թե որտեղ է այդ պահին գտնվում իրենց ավտոբուսը: