Array ( [mr_id] => 87076 [mr_node] => 76758 [mr_media] => 76920 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76920 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76920.jpg [media_name] => 1570136572_feyq-mama-armfilm-co.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-08 16:42:54 )
Facebook Instagram Youtube
Նոր սիթքոմ՝ Արմենիա TV-ի եթերում. «Ֆեյք մամա» սիթքոմը դիտեք հոկտեմբերի 8-ից
Արմենիա TV-ի աշնանային եթերաշրջանի նոր անակնկալը հումորային է:

«Ֆեյք մամա» սիթքոմը պատմություն է հարուստ կնոջ մասին, որը որոշում է չվճարել իր տանն աշխատող այգեպանին: Բայց տեղի է ունենում անսպասելին. կինը կորցնում է հիշողությունը և հայտնվում այգեպանի տանը: 

Այգեպան Վրեժը որոշում է վրեժ լուծել և ամեն կերպ ստանալ աշխատավարձը: Այգեպանի դերում Մկրտիչ Արզումանյանն է: Դերասանի խոսքով՝ գյուղացու կերպարներ միշտ էլ սիրով է խաղացել, բայց Վրեժը տարբերվում է: Հարուստ կնոջը, որը հետո դառնում է այգեպանի երեք երեխաների ֆեյք մայրը, մարմնավորում է Արփի Գաբրիելյանը: Նոր կերպարը նրա համար մարտահրավեր էր: 

Սունդուկյան թատրոնի դերասան Արթուր Հարությունյանի կերպարը այգեպանի բանակային ընկերն է: Դերասանը խոստանում է ապահովել նախագծի ռիթմն ու ամենահետաքրքիր ինտրիգները: 

Սիթքոմը կազմված է 24 մասից: Հոկտեմբերի 7-ից այն ցուցադրվում է Արմենիա Պրեմիումով: Արմենիա TV-ի եթերում «Ֆեյք մաման» կլինի հոկտեմբերի 8-ից, ժամը 22:30-ին։