Array ( [mr_id] => 87074 [mr_node] => 76762 [mr_media] => 65996 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 65996 [media_album] => 10 [media_path] => media/2017/06/65996.jpg [media_name] => 6456633.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-06-17 10:35:14 )
Facebook Instagram Youtube
Քաղաքապետարանը պատրաստ է Սանիթեքի հետ վեճը լուծել արբիտրաժային դատարանում
Մետրո «Բարեկամության» գետնանցման աստիճանների վրա կառուցած կրպակներն ապամոնտաժվում են:

Քաղաքապետարանը պատարաստ է «Սանիթեքի» հետ վեճը լուծել արբիտրաժային դատարանում: Հայկ Մարությանը հայտնեց, որ քաղաքապետարանի և «Սանիթեքի» միջև կնքված պայմանագրի մասով դիմել են դատախազություն: Հայկ Մարությանն անդրադարձավ նոր ստեղծված աղբահանության հիմնարկի գործունեությանը: Այս պահին փոխված է 4000 աղբաման: Նախատեսվում է փոխել 9000-ը: 

Քաղաքապետը հայտնեց, որ մետրո «Բարեկամության» գետնանցման աստիճանների վրա կառուցած կրպակներն ապամոնտաժվում են: Դրանք, ըստ Մարությանի՝ հակասում են մետրոյի տարհանման նորմերին: 

Ավագանու նիստի վերջին րոպեները թեժացան: «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը հայտնեց, որ քաղաքապետարանի Առևտրի և սպասարկումների վարչության պետը անհարգալից է խոսել շարժական առևտրով զբաղվող քաղաքացու հետ: Առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը չարձագանքեց: