Array ( [mr_id] => 87068 [mr_node] => 76764 [mr_media] => 59648 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59648 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59648.jpg [media_name] => 2014_Erywań,_Budynek_Zgromadzenia_Narodowego_Republiki_Armenii.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:32:45 )
Facebook Instagram Youtube
ԱԺ հանձնաժողովի օրակարգում Մեղրի ազատ տնտեսական գոտին է
Բանավեճին մեկ ժամ լուռ հետևող Մեղրիի համայնքապետը անսպասելի, բայց շատ պարզ առաջարկ է արել:

Պաշտոնյաների մի մասը հոգոց է հանում, մյուսն առաջարկում լուծում գտնել, մեկն էլ քննարկման է ներկայացել գործնական առաջակով: Մեղրի ազատ տնտեսական գոտին է օրակարգում: 2017-ին ժապավենը կտրեցին-բացեցին, բայց հիմա պրոցեսը կանգնել է՝ գոտու հարակից հողերի սեփականաշնորհման կասկածելի գործարքների ու դատական պրոցեսների պատճառով: ԲՀԿ-ականի ղեկավարած հանձնաժողովում փորձում են հասկանալ՝ ինչ է լինելու Եվրասիականի միակ քվոտայով սահմանված տնտեսական գոտու ճակատագիրը:

Էկոնոմիկայի փոխնախարարը անընդհատ պնդում էր, որ ոչինչ սկսել չեն կարող, մինչև հողերի հարցը չլուծվի: Մաքսակետ կառուցելու համար մեկ միլիոն դոլար է պետք: Այդպիսի գումար ծախսել, կնշանակի ռիսկի գնալ: Քննարկման մյուս մասնակիցներն էլ հայտարարում են, որ ազատ տնտեսական գոտին պե՛տք է գործի և դրան ոչ մի խնդիր չի կարող խանգարել: 

Բանավեճին մեկ ժամ լուռ հետևող Մեղրիի համայնքապետը անսպասելի, բայց շատ պարզ առաջարկ արեց: Էլի ազատ հողեր ունեն, ու ավելի լավ հատվածում: Այս պահին էլ համայնքը պատրաստ է տրամադրել, միայն թե սպասված տնտեսական գոտում գործն առաջ գնա: Համայնքին էլ՝ ինչ կտան, կտան:

Քաղաքապետի առաջարկն անակնկալի բերեց կառավարության ներկայացուցիչներին: Տնտեսական գոտու սխեմայով մոտեցան մտահղացման հեղինակին, տեսնելու, թե որ հատվածում են առաջարկվող հողերը:

Շինարարական կազմակերպության համար էլ անակնկալ էր, որ Էկոնոմիկայի նախարարությունն իրենց դատի է տվել՝ պնդմամբ, որ շինարարության ծախսը գերակշռել է: Միևնույն ժամանակ քաղաքաշինության կոմիտեօ ղեկավարը հայտնում է, որ լավ որոակի շինարարությունն արվել է շուկայականից 30 տոկոս ցածր գնով: