Array ( [mr_id] => 87072 [mr_node] => 76766 [mr_media] => 76912 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76912 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76912.jpg [media_name] => Alexis Ohanyan copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-08 13:48:48 )
Facebook Instagram Youtube
WCIT-2019. Ալեքսիս Оհանյանը պատմել է իր նախագծերի և ընտանիքի հետ Հայաստան գալու ծրագրի մասին
WCIT 2019-ին մասնակցելու համար Երևան է ժամանել Ռեդդիթի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը: Նա խոսել է տեխնոլոգիական համաժողովների ներուժի, հայկական էկոսիստեմի կարողությունների, իր նախագծերի և ընտանիքի մասին:

-Պարոն Օհանյան, բարի գալուստ Հայաստան և բարի գալուստ WCIT 2019, ամենասկզբում թույլ տվեք հարցնել Հայաստանում Ձեր առաջին ժամերի, առաջին օրվա մասին: 

-Ամեն ինչ հրաշալի է, անցած գիշեր օդանավից իջնելուց հետո ինձ ուղեկցեցին հյուրանոց, ապա ընթրել եմ հայերի հետ, շրջապատված հայերով և սա դեպի Հայաստան ուղևորությունը սկսելու լավագույն տարբերակն է: Եվ արդեն այսօր այստեղ եմ՝ WCIT-ի հրաշալի միջավայրում: Այստեղ այնքան շատ մարդիկ կան, որոնց հետ կուզեմ խոսել, բայց սրանից առաջ հարմար ժամանակ և իրավիճակ չի եղել: Եվ այնքան շատ ամերիկահայեր կան, որոնց այնտեղ հանդիպել չի ստացվում, իսկ այստեղ հանդիպեցինք: Իմ ընկեր Սերժ Թանկյանը, նա հրաշալի նախագծեր է իրականացնում: Մենք միասին մի նոր նախագիծ ենք սկսելու շուտով, դրա մասին ավելի ուշ կհայտնենք: Երևանում զգացողություններս միշտ յուրահատուկ և ամեն ինչ դեռ շարունակվում է: 

-Ձեր կարծիքով, WCIT-ն և ընդհանրապես տեխնոլոգիական այսպիսի համաժողովներն ինչո՞ւ պետք է այսքան մեծ ուշադրության արժանանան, ինչպե՞ս տեսնում ենք հիմա, այստեղ:

- Որովհետև դա այստեղ է տեղի ունենում: Կարևորն այն է, որ նման համաշխարհային համաժողովներն անցկացվեն հենց Հայաստանում: Հիմա ճիշտ ժամանակն է, որ Հայաստանը գրավի աշխարհի ուշադրությունը, և հատկապես՝ IT, տեխնոլոգիաների ոլորտում, որովհետև սա հնարավորություն է բոլորիս համար համաշխարհային մտքի մի մասը լինել և ստեղծել այնպիսի նախագծեր, որոնք կարող ենք կիսել բոլորի հետ: Այն ինչ Հայաստանն արեց անցած տարի, հնարավոր էր միայն հսկայական կամքի, խիզախության շնորհիվ և դա, հավանաբար, նոր հնարավորություն է տնտեսության համար, երկրի համար: Մենք այս ամենը դեռ կտեսնենք: Ես այստեղ էի մեկ տարի առաջ, և իսկապես ֆենոմենալ է տեսնել, թե ինչպես է ամեն ինչ փոխվել: 

-Ի՞նչ է փոխվել: Ի՞նչ փոփոխություն եք Դուք տեսել: 

-Նոր ռեստորաններ, հյուրանոցներ, նոր ստարթափեր, ստարթափերների համայնքն է ընդլայնվել, և ընդլայնվում է ամեն անգամ, երբ ես վերադառնում եմ այստեղ: 

-Կա՞ որևէ հայկական նորարարական ստարթափ, որով Դուք հետաքրքրված եք: 

-Եթե ես հիմա ասեմ դա, բոլորը կսկսեն...

-Այսինքն, ինչ-որ բան կա: 

-Կան մի քանիսը, բայց դրանք շատ նախնական փուլում են: Այս պահին ես ուզում եմ առայժմ միայն ասել, որ պարզապես զարմանալի է տեսնելը, թե ինչպես է հայկական էկոսիստեմը զարգանում, և սա շատ լավ նշան է: 

-Ի՞նչ դիրք կարող է ունենալ Հայաստանը համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա:

-Դա.. կարծում եմ Հայաստանը պետք է ձևակերպի, թե ինչ է ուզում: Կարծում եմ, դա մեզ ավելի շատ կօգնի: Հիմա լրջագույն տեխնոխնդիրների առաջ ենք, արհեստական բանականություն, կրիպտոարժույթ: Սրանք այն խնդիրներն են, որոնք հաղթահարելու համար պետք է գործի դնել մեր մշակույթը, կրթական համակարգը, և դրանք դարձնել ռեսուրս: Սրանք կարող են լինել այն հարթակները, որտեղ Հայաստանը կարող է որպես երկիր, այսպես ասենք, անուն ստեղծել, իսկ ես հավատում եմ բրենդի հզորությանը: Մենք տեսնում ենք, թե ինչպես է հայկական տեխնոլոգիական համայնքն ընդլայնվում, ինչպես են հայկական տեխնոընկերությունները զարգանում, սա հնարավորություն է ցնցել Հայաստանի մասին աշխարհի ընկալումները: Փիքսարթը այն հայկական ընկերությունն է, որը Հայաստանի անունն ամրացրել է տեխնոլոգիական քարտեզին, և հնարավոր է, որ ստարթափների մյուս սերունդն այդ ճանապարհին է: Հիմա շատ են ինչ-որ բան ստեղծելու և լսելի դառնալու գործիքներն ու միջոցները: Եվ մենք արդեն տեսնում ենք ինդիկատորներ, որ զարգացումը տեղի է ունենում: 

-Եվ եթե դեմ չեք, խնդրում եմ նշեք, թե այս պահին ի՞նչ նախագծի վրա եք աշխատում, ինչ նորությունների սպասենք: 

- Հայկական կոնյակն եմ վերադարձրել Միացյալ Նահանգներ և Եվրոպա: Սա այն է, ինչի վրա կենտրոնացած է ուշադրությունս, բայց իմ հիմնական աշխատանքն է ստեղծել ընկերություններ զրոյից՝ ամենասկզբից: Եվ ես ու իմ ընկեր Գերին իսկապես շատ ենք աշխատում մեր փորձն ու գաղափարները ներդնելու, գործնականում էֆեկտիվ դարձնելու համար: Անում ենք հնարավոր ամեն ինչ: 

- Եվ նորից, եթե դեմ չեք, խնդրում եմ ավելի մանրամասն Շախմատի մասին: Այս նախագիծն առա՞ջ է գնում Ձեր նախատեսածի պես: 

- Առաջին փուլում մենք վաճառեցինք արտադրված ամբողջ կոնյակը: Մենք սա անում ենք, որովհետև ես իսկապես ունեմ շատ ընկերներ, որոնք սիրում են լավ ալկոհոլ, լավ լիկյոր, բայց երբեք չեն լսել հայկական կոնյակի մասին: Եվ որոշեցի, որ պետք է մի հատուկ բան անել, որը կենտրոնացած կլինի հենց հայկական կոնյակի վրա, մենք վաճառեցինք ամբողջ առաջին խմբաքանակը: Համագործակցեցինք Armenian Tree project-ի հետ՝ փորձելով իրական խնդրի դեմ պայքարել՝ վերականգնելով անտառածածկույթը: Սա իհարկե, չի նշանակում, որ ես փոխում եմ իմ գործունեության ոլորտը, բայց ուրախ եմ սա անել: Սա նաև իմ շատ ընկերներին հայկական ավանդույթները ներկայացնելու լավ տարբերակ է: 

- Եվ պարոն Օհանյան, վերջին հարցը Ձեր ընտանիքի մասին է: 

- Այո, բոլորը հարցնում են նրանց մասին: 

- Նրանց ևս, Ձեր ամբողջ ընտանիքին սպասե՞նք Հայաստանում: 

- Այո, անպայման: Կինս շատ զբաղված է, խիտ աշխատանքային գրաֆիկ ունի: 

- Այո, մենք գիտենք: 

- Այս պահին դա է առաջնահերթությունը, բայց երբ ամեն ինչ սկսի հանդարտվել, և հուսով եմ, որ դա կլինի շուտով, մենք ընտանեկան ուղևորություն կկազմակերպենք Հայաստան: Ես իսկապես ուզում եմ, որ նրանք գան այստեղ, զգան և տեսնեն այս ամենը: Հրաշքը սկսվում է, երբ օդանավի անիվները դիպչում են այս հողին, անմիջապես զգում ես խաղաղությունը, քեզ տանն ես զգում: Հուսով եմ, Սելենան ևս կզգա այս ամենը: Դե նա արդեն պատվավոր հայուհի է: Հրաշալի ուղևորություն կլինի: 

- Շնորհակալություն՝ այստեղ լինելու և այս հարցազրույցի համար: 

- Իհարկե, հաճույքով, շնորհակալություն: