Array ( [mr_id] => 87073 [mr_node] => 76768 [mr_media] => 76925 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76925 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76925.jpg [media_name] => Vitali Inceobank copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-09 12:59:23 )
Facebook Instagram Youtube
WCIT 2019. Ինեկոբանկը տեխնոլոգիական միջոցառման ինովացիոն հովանավորն է
WCIT 2019 միջոցառման ցուցահանդեսի հյուրերին «Ինեկոբանկի» տաղավարում ներկայացվում են բանկի նորարարական լուծումներն ու թվային ծառայությունները, ավելին՝ բանկի 500 000 հաճախորդներից 200 000-ը օգտվում են այս նորամուծություններից։

WCIT 2019 խոշորագույն տեխնոլոգիական միջոցառման ինովացիոն հովանավորն է ֆինթեք առաջատար «Ինեկոբանկը»։ Տեխնոլոգիական զարգացումների խթանումը և ՏՀՏ ոլորտին աջակցությունը մշտապես գտնվում է «Ինեկոբանկի» ուշադրության կենտրոնում։ WCIT 2019 միջոցառման ցուցահանդեսի հյուրերին «Ինեկոբանկի» տաղավարում ներկայացվում են բանկի նորարարական լուծումներն ու թվային ծառայությունները, ավելին՝ բանկի 500 000 հաճախորդներից 200 000-ը օգտվում են այս նորամուծություններից։

Միջոցառման երեք օրերի ընթացքում հյուրերն ու այցելուները կարող են ո միայն մասնակցել քննարկումներին, ծանոթանալ աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան ժամանած պատվիրակությունների ներկայացրած նորարարություններին և լուծումներին։ Ցուցահանդեսի տարածքում միջազգային պատվիրակությունների կողքին ներկայացված են նաև հայ մասնագետների մշակած նորարարական լուծումները։

«Ինեկոբանկի» համար հատկանշական է նման մասշտաբային միջոցառման ինովացիոն հովանավոր լինելը: Համաժողովի շնորհիվ Հայաստանի գրավել է ՏՏ ոլորտի առաջատարների ուշադրությունը։