Array ( [mr_id] => 87087 [mr_node] => 76775 [mr_media] => 76931 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76931 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76931.jpg [media_name] => 7455654.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-09 15:21:41 )
Facebook Instagram Youtube
«Ավրորայի» գլոբալ նախաձեռնությանը կարող է միանալ մոլորակի ամեն մի բնակիչ
«Ավրորան» այս տարի սկսեց գլոբալ նոր նախաձեռնություն, որին կարող է միանալ մոլորակի ցանկացած բնակիչ: Արարատը խորհրդանիշ, մեկ դոլարը՝ խորհրդանշական մասնակցավճար: Նպատակը մարդ փրկելն է:

Հայոց ցեղասպանությունից հետո 100 հազար որբեր կարողացան երկրորդ կյանք ստանալ հենց նվիրատվությունների շնորհիվ: Նրանց սերունդներն այժմ նախաձեռնում են նույնը՝ աշխարհի այլ վայրերում նույն վիճակում հայտնվածների համար:

Շարժմանն արդեն միացել են հազարավոր մարդիկ ամբողջ աշխարհում, այս պահին հավաքվել է 86 հազար դոլար Ավրորայի նախաձեռնությունների համար: Արարատը, որպես երկրորդ կյանքի, կյանքում նոր շանսի խորհրդանիշ միավորում է ամբողջ աշխարհը: Մարդասիրական մարտահրավերն ընդունված է ու դառնում է համաշխարհային շարժում: