Array ( [mr_id] => 87093 [mr_node] => 76780 [mr_media] => 76322 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76322 [media_album] => 9 [media_path] => media/2019/08/76322.jpg [media_name] => 14795_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-31 15:20:38 )
Facebook Instagram Youtube
ԱՄՀ. Հարկեր-ՀՆԱ ցուցանիշի 0.3% բարելավումը ստվերի կրճատման լավ տարբերակ է
Վարչապետն անդրադարձավ նաև վատ նորություններին:

Արժույթի միջազգային հիմնադրամն իր վերջին զեկույցներից մեկում արձանագրել էր, որ Հայաստանում Հարկեր-ՀՆԱ ցուցանիշի 0.3%-ի բարելավումը ստվերի կրճատման լավագույն տարբերակներից է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այսօրվա դրությամբ Հարկեր-ՀՆԱ ցուցանիշը բարելավվել է 1.2%

Վարչապետն անդրադարձավ նաև վատ նորություններին: Գյումրիում Անկախության օրվա տոնակատարությանը 15 000 մարդ է մասնակցել: Այն բերել էր ռեստորաններում, սրճարաններում առևտրի ծավալի 10 մլն. դրամի ավելացման: Վարչապետի խոսքով, սակայն, տպված ՀԴՄ-ների թիվը չէր փոխվել: Նույնն էր, ինչ 15 օր առաջ: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում աշխատուժի պակաս կա: Թափուր աշխատատեղերը չեն համալրվում:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպմանը շոշափվել է գազի սակագնի հարցը: Բանակցություններն, ըստ փոխվարչապետի՝ երկար չեն տևի:

Փոխվարչապետն անդրադարձավ հիփոթեքային վարկավորման դեպքում եկամտային հարկի վերադարձի սխեմային և հայտնեց, որ այն Վերանայման կարիք չունի: Գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Գյումրու լոկոմոտիվային դեպոյում պաշտոնի չարաշահմամբ՝ խոշոր և առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու և փաստաթղթեր կեղծելու փաստով: Մհեր Գրիգորյանի խոսքով՝ Այս պահին ընկերության հետ պայմանագրի խզման հարց ընդհանրապես չկա 

Փոխվարչապետը հայտնեց, որ ընկերության ենթակառուցվածքներն ու շարժակազմը խորհրդային տարիներն են հիշեցնում: Շարժակազմի երկու գնացքներն են ևրոպական ստանդարտի: Ռուսական կողմի հետ քննարկվել է նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում ներդրումների և բարեփոխումների խնդիրը: