Array ( [mr_id] => 87103 [mr_node] => 76783 [mr_media] => 76938 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76938 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76938.jpg [media_name] => images.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-09 17:48:35 )
Facebook Instagram Youtube
Ազգային հավաքականը պատրաստվում է Լիխտեյնշտեյնի և Ֆինլանդիայի հետ խաղերին
Կամո Հովհաննիսյանը մարզվում է անհատական ծրագրով:

Եվրո-2020-ի ընտրական փուլի կուլմինացիոն հանդիպումները՝ առանց թիմի առաջատար Հենրիխ Մխիթարյանի: Ազգային հավաքականը երրորդ օրն է՝ պատրաստվում է Լիխտեյնշտեյնի եւ Ֆինլանդիայի հետ արտագնա խաղերին:

Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը մարզվում է ամբողջական կազմով։ Հավաքականին են միացել նաեւ Վարազդատ Հարոյանը, Սարգիս Ադամյանը, Ռումյան Հովսեփյանը, Ժոաո Արարատը եւ Տիգրան Բարսեղյանը: Արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստները լավ մարզավիճակում են, հատկապես հարձակման երեք ֆուտբոլիստները՝ Կարապետյանը, Ադամյանը եւ Բարսեղյանը:

Ալեքսանդր Կարապետյանը եւս ազգային թիմի ճամբար է ժամանել լավ տրամադրությամբ: Մեր ընտրանու ռմբարկուն ճանավեց ռուսական Սոչիի՝ սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ:

Եվրո-2020-ի ընտրական փուլում հավաքականն ամենակարեւոր հանդիպումների շեմին է: Լիխտեյնշտեյնի եւ Ֆինլանդիայի հետ խաղերից է կախված մեր ընտրանու ճակատագիրը Եվրո-2020-ում: Այդ երկու խաղում միայն վաստակած 6 միավորը կարող է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորություն պահպանել: