Array ( [mr_id] => 87110 [mr_node] => 76784 [mr_media] => 76939 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76939 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76939.jpg [media_name] => 201902271300388d01411e63.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-09 18:02:08 )
Facebook Instagram Youtube
System of a down ռոք խումբը Հայաստանում մեծ համերգ կտա 2020-ի հունիսին
WCIT 2019. Ընթացել է տեխնոլոգիա, հասարակություն, ժողովրդավարություն պանելային քննարկումը :

Սա սկզբի համար: Վերջում Սերժ Թանկյանն իր երկրպագուներին խոստացավ գալ եկող տարի ու իր հետ բերել System of a down ռոք խմբի երաժիշտներին: Ամռանը հայաստանում մեծ համերգ կտան: Օրվա ու ժամի մասին՝ ավելի ուշ: 

Մինչև այդ, Սերժ Թանկյանը WCIT-տեխնոլոգիական համաժողովում խոսել է, թե ինչպես հայաստանում անցած տարի օգտագործեցին տեխնոլոգիաները: ֆեյսբուքյան լայվերով և մեդիա պրեսսինգով հայկական համացանցը խոսում էր բողոքի գործողությունների մասին: 

Քեմբրիջի համալսարանի դասախոս Քրիստոֆեր Մարկոուն նշեց, որ ժամանակակից հասարարկությունը պետք է հասկանա, թե ինչ է ուզում տեխնոլոգիաներից: Խնդիրն այն է, որ ինտերնետը թունավոր չլինի: 

Օգտատերերի վարքին նվիրված քննարկումը շարունակվեց անձնական օրինակներով: Յելի և Մասաչուսեթսթի համալսարանների տեխնոլոգ Էրիկ Բրենդը ցույց տվեց իր հնաոճ հեռախոսը՝ որով հնարավոր է միայն զանգել և զանգ ստանալ, առանց համացանցի: 

Պանելային քննարկման բանախոսները այն կարծիքին են, որ մարդիկ պետք է ազատ լինեն տեխնոլոգիաները օգտագործելիս, վստահ, որ ինտերնետից օգտվելիս իրենց ոչ ոք չի հետևում և կամավոր կարող են միանալ համաշխարհային ցանցին կամ մեկընդմիշտ հեռանալ: