Array ( [mr_id] => 87108 [mr_node] => 76785 [mr_media] => 76915 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76915 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76915.jpg [media_name] => Ani WCIT mijancqner copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-08 15:21:56 )
Facebook Instagram Youtube
WCIT-2019 ՏՏ համաշխարհային եռօրյա համաժողովը պաշտոնապես հայտարարվել է փակված
WCIT 2019-ի շրջանակում ՏՏ համաշխարհային համաժողովի 40-ամյա պատմության մեջ այն առաջին անգամ անցկացվեց Երևանում:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում WCIT-2019 ՏՏ համաշխարհային եռօրյա համաժողովի պաշտոնական փակման արարողությունն է։ WCIT 2019-ի շրջանակում ՏՏ համաշխարհային համաժողովի 40-ամյա պատմության մեջ այն առաջին անգամ է անցկացվել Երևանում: Համաժողովն ունեցել է մոտ 2000 մասնակից՝ 70 երկրից. տեխնոլոգիական ոլորտի առաջատարներ, գործադիր տնօրեններ և ներդրողներ, հանրաճանաչ օտարազգի և հայ բանախոսներ, ինչպիսիք են Քիմ Քարդաշյանը, Սերժ Թանկյանը, Ալեքսիս Օհանյանը, քաղաքականություն սահմանողներ և պետական պաշտոնյաներ, գիտնականներ ու տեխնոլոգներ։

WCIT 2019-ի ընթացքում տեղի ունեցան մրցույթներ (կայծակնային ռաունդներ), որոնց արդյունքում հաղթող ստարտափների համար կազմակերպչական կոմիտեն հայկական ՏՏ համայնքի անունից սահմանել էր «Armenian Tech Community Prize» մրցանակը, որի մրցանակային ֆոնդը 105.000 ԱՄՆ դոլար է։