Array ( [mr_id] => 87847 [mr_node] => 77194 [mr_media] => 77258 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77258 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77258.jpg [media_name] => 04c1f9bf67fea40b02f5060b5b22a307_L.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-02 14:30:04 )
Facebook Instagram Youtube
Ալիևն Ադրբեջանը տանում է պոստնավթային շրջան՝ փարձագիտական կարծիք
Ըստ Անժելա Էլիբեգովայի՝ Ալիևն Ադրբեջանը տանում է պոստնավթային շրջան։ Վարդան Ոսկանյանն էլ հավելում է՝ թշնամական պետության մեջ անկայունությունը ռիսկ է և հնարավորություն։

Իլհամ Ալիևը Ադրբեջանը տանում է պոստնավթային շրջան: Փոխում է պաշտոնյաներին, որոնք սովոր են նավթային եկամուտներին, և որոնց շռայլ կյանքը սոցիալական բունտ է առաջացնում: Անցնում են ավելի համեստ ծախսերի ու վարքի, որովհետև եկամուտները նվազում են:

Ադրբեջանում փոխում են տնտեսության կառուցվածքը: Փորձում զարգացնել ոչ նավթային սեկտորը և սա մարտահրավեր է Հայաստանի ու Արցախի համար:

Հեռացող տարեց պաշտոնյաները և նրանք, ովքեր հին թիմից են, բայց շարունակում են պաշտոնավարել, կարող են սաբոտաժի գնալ, չընդունել փոփոխությունները: Բայց դա հազիվ թե վտանգավոր լինի Ադրբեջանի համար: Վտանգավորը նույնիսկ այն ընդդիմությունը չէ, որն այսօր աղմկում ու երևում է: Անկայունության հիմնական օջախը շիայական խմբերն են, որոնք կփորձեն ակտիվանալ դեկտեմբերի ՏԻՄ ընտրություններում:

Ադրբեջանում անկայունությունը կարող է ռիսկեր առաջացնել Հայաստանի համար, բայց դրանից բացի այդ երկիրն ավելի բաց է դառնում:

Իրանագետը հավելում է՝ նախ կառավարելով Հայաստանի և Արցախի անվտանգությանն ուղղված հնարավոր ռիսկերը: