Array ( [mr_id] => 87851 [mr_node] => 77198 [mr_media] => 77262 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77262 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77262.jpg [media_name] => fn7oy2w018oijrlzrp6l1572681379.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-02 15:09:44 )
Facebook Instagram Youtube
«Ազգային օրակարգ» կուսակցությունն ընդդիմության դաշտում կլինի աջակենտրոն ուժ
«Ազգային օրակարգի» հիմնադիրների վեցյակը մեկ տարի առաջ էր հայտարարել քաղաքական դաշտ մտնելու մասին, այդ պահից էլ սկսեցին անդամներ հավաքել: Համահիմնադիր Ավետիք Չալաբյանը հայտարարել է, որ ստեղծում են ազգային աջակենտրոն կուսակցություն:

«Ազգային օրակարգի» հիմնադիր համագումարը երկու փուլով է՝ բաց և փակ: Բաց հատվածում ներկայացվում են քաղաքական դաշտի նորեկի ծրագրերն ու կանոնադրությունը: Հենց ստեղծման օրն էլ հայտարարում են՝ ընդդիմադիր դաշտում են: 

Ավետիք Չալաբյանը կուսակցության 6 հիմնադիրներից մեկն է: Մինչև այս 13 տարի զբաղվում էր հանրային գործունեությամբ: Արա Գասպարյանը 2009-ից աշխատել է Ազգային անվտանգության խորհրդում՝ ներքին անվտանգության վարչությունում: Վերջին տարիներին ղեկավարում էր ռազմական անվտանգության բաժինը։ Մյուս հիմնադիրը Արա Հակոբյանն է՝ Հայաստանի դեսպանն էր Հնդկաստանում, Շրի Լանկայում, Նեպալում, Ինդոնեզիայում, եղել է վարչապետի խորհրդական, պետգույքի կառավարման փոխնախարար, առևտրի և արդյունաբերության նախարարության գլխավոր վարչության պետ։ Աշխատել է միջազգային կառույցներում, օրինակ՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությունում։ Համահիմնադիր Իգոր Զարգարյանը Ռուսաստանի լավագույն թոփ մենեջերների հազարյակի մեջ է: Ժամանակին նա էլ է եղել վարչապետի խորհրդական: Վարդան Մարաշլյանը հիմնադրել է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը, Սփյուռքի փոխնախարար էր, 20 տարվա աշխատանքային փորձ ունի և՛ մասնավոր, և՛ պետական հատվածում: Երևանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի թեկնածու էր:

«Ազգային օրակարգի» հիմնադիրների վեցյակը մեկ տարի առաջ էր հայտարարել քաղաքական դաշտ մտնելու մասին, այդ պահից էլ սկսեցին անդամներ հավաքել: Համահիմնադիր Ավետիք Չալաբյանը հայտարարեց, որ ստեղծում են ազգային աջակենտրոն կուսակցություն:

Կուսակցության հիմնադիր համագումարում հրավիրյալները քաղաքական տարբեր ուժերից էին և Արցախից: Հյուրերի մեջ էր նաև Հանրային խորհրդի նախագահը: Վազգեն Մանուկյանի դիտարկմամբ՝ նոր փուլ է սկսվում:

Համագումարի փակ հատվածում կուսակցության խորհրդի, վերահսկիչ հանձնաժողովի և խորհրդի նախագահի ընտրություններ էին: