Array ( [mr_id] => 87836 [mr_node] => 77199 [mr_media] => 77263 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77263 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77263.jpg [media_name] => mFtVfobxM72AfTHi1ObN.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-02 15:43:00 )
Facebook Instagram Youtube
Հրաձգություն Երևան-Սևան ճանապարհին՝ զինված միջադեպի հետևանքով կա մեկ զոհ և մեկ վիրավոր
Մահացածը Նորատուս գյուղի բնակիչ է, վիրավորը նրա համագյուղացին է:

Երևան-Սևան-Մարտունի ճանապարհին հրաձգությունն ավարտվել է մեկ զոհով և վիրավորով: Մահացածը Նորատուս գյուղի բնակիչ է, վիրավորը նրա համագյուղացին է: Դեպքի վայրում քննիչները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 5 պարկուճ: Ըստ Շամշյանի՝ սպանվածը անցյալ տարվա ամռանը Սևանի դատարանի մոտ կրակոցներ արձակած Գագիկ Հակոբյանն է: Միջադեպը տեղի էր ունեցել Գեղարքունիքի փոխմարզպետի որդու աղմկահարույց սպանության գործով դատական նիստից առաջ: