Array ( [mr_id] => 87875 [mr_node] => 77217 [mr_media] => 59648 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59648 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59648.jpg [media_name] => 2014_Erywań,_Budynek_Zgromadzenia_Narodowego_Republiki_Armenii.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:32:45 )
Facebook Instagram Youtube
Դավիթ Տոնոյան. Հայաստանը գնում է նոր ու արդիական զինատեսակներ
Ֆելիքս Ցոլակյանն Արտակ Նահապետյանին հեռացրել է թերացումների պատճառով:

ԱԻՆ-ում փոթորիկ է։ Մի բաժակ ջրում, թե դրսից ներթափանցող ցիկլոն է` կպարզվի մի քանի օրից։ ՊՎԾ-ն ԱԻՆ-ում ստուգումներ է իրականացնում` ճիշտ է, հենց Ցոլակյանի առաջարկով են եկել` դա էլ է ճիշտ, պատճառը վարչապետին դիմում գրած աշխատակիցների բողոքն է, նորից ճիշտ է։ ԱԻՆ նախարարը հաստատեց բոլոր տեղեկություններն ու նաև այն, թե ինչից են դժգոհում ինն աշխատակիցները։ Նրանք պնդում են, որ Ֆելիքս Ցոլակյանը համակարգ է բերել յուրայիններին։

Նախարարը լուրերին նորն էլ ավելացրեց ու անուն տվեց, թե ում ազատելուց հետո է թեժացել մթնոլորտն ԱԻՆ-ում:

ՓԾ նախկին տնօրենը Արտակ Նահապետյանն էր, որն այդ պաշտոնում նշանակվել էր իշխանափոխությունից հետո: Ֆելիքս Ցոլակյանը պնդում է, որ նրան աշխատանքից հեռացրել է, որովհետև նա թերացել է, Ցոլակյանի ձևակերպմամբ՝ անտարբեր է եղել հրդեհների ժամանակ։

Ֆելիքս Ցոլակյանը հանձնարարել է, որպեսզի ՊՎԾ-ին, որի ղեկավարն էր ինքը ժամանակին, տրամադրվեն բոլոր փաստաթղթերը։

Պաշտպանության նախարարը հայտնեց, թե Հայաստանում երբ կհայտնվեն ռուսական կործանիչները. 2-3 ամսից: Սու 30 ԷՍ ԷՄ կործանիչները ձեռք են բերվում Ռուսաստանի հետ պայմանագրով: Դավիթ Տոնոյանը հայտնում է, որ այս և եկող տարի և պայմանագրային, և վարկային ծրագրերով գնելու ենք նոր ու արդիական զինատեսակներ:
102-րդ ռազմաբազան էլ է արդիականացվում. Դավիթ Տոնոյանը տեղեկացնում է, որ խոսքը սպառազինության ու նյութատեխնիկական ապահովման մասին է, ոչ թե զինծառայողների թվի: Ապրիլյան պատերազմի գործողությունները քննող հանձնաժողովը Դավիթ Տոնոյանին դեռ չի հրավիրել: Այն ժամանակ ՊՆ առաջին տեղակալ Տոնոյանը համարում է, որ հանձնաժողովի աշխատանքի շնորհիվ ասեկոսեները կդադարեն: