Array ( [mr_id] => 87877 [mr_node] => 77218 [mr_media] => 77272 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77272 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77272.jpg [media_name] => 1533195744_1527013707_1.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-04 15:29:18 )
Facebook Instagram Youtube
ՀԱՊԿ ԽՎ-ին ընդառաջ՝ Ղազախստանի դեսպանն ընդգծել է, որ չէր ցանկանա ՀԱՊԿ արդյունավետությունը գործնականում ստուգվեր
Դիվանագետները դիմավորելու են Երևան ժամանող ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ղեկավարներին: Սպասվում է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը՝ առաջին անգամ Հայաստանում:

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը ՀԱՊԿ-ը համեմատում է ՆԱՏՕ-ի հետ՝ ցույց տալու, որ ռազմական այլ դաշինքներում ևս կան խնդիներ, անհամաձայնություններ:

ՀԱՊԿ անդամ երկրները զենք են վաճառում Ադրբեջանին և սա խնդիր է, կարծում է Վաղարշակ Հարությունը, համոզված է, որ դրա մասին պետք է խոսվի, լուծում գտնվի:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանը նկատում է, որ ՀԱՊԿ-ի դերն ու էֆեկտիվությունը Հայաստանում քննարկվում է գրեթե ամեն օր և բավական սուր երանգներով, ինչպես գլխավոր քարտուղարի կամ Ադրբեջանի մասով էր:

ՀԱՊԿ-ը տրանսֆորմացվել է՝ դասական ռազմական դաշինքից դառնալով բազմաֆունկցիոնալ: Բելառուսի դեսպանը թվում է՝ միջազգային ահաբեկչությունից մինչև նարկոթրաֆիկ և կիբերանվտանգություն: ՀԱՊԿ-ն օպերատիվ արձագանքում է բոլոր ժամանակակից սպառնալիքներին: Իսկ սպառնալիքները տարածաշրջանում ավելանում են մեծ արագությամբ, նկատում է Ղազախստանի դեսպանը: Նա ՀԱՊԿ-ի ռազմական պատրաստվածության մասով հանգիստ է:

Դիվանագետները դիմավորելու են Երևան ժամանող ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ղեկավարներին: Սպասվում է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը՝ առաջին անգամ Հայաստանում: