Array ( [mr_id] => 87878 [mr_node] => 77221 [mr_media] => 77275 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77275 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77275.jpg [media_name] => _1391-542.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-04 16:04:23 )
Facebook Instagram Youtube
«Դասարան+դասական» մրցույթի 1-ին փուլն անցկացվել է Սունդուկյանի անվան թատրոնի մեծ սրահում
«Դասարան + դասական» մրցույթին մասնակցում են Երևանի դպրոցները: Կրթության նախարարությունը այս ծրագրի համար հատկացրել է 10 մլն դրամ:

Ուղիղ ժամը 12-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի միջանցքում շարված էին 250 աշակերտների համար նախատեսված նստարանները: Անցած ամիս հայտարարված մրցույթի առաջին փուլն է: «Դասարան + դասական» մրցույթին մասնակցում են Երևանի դպրոցները: 148-րդ դպրոցի 11-րդ դասարանի հումանիտար հոսքի աշակերտները մրցույթի մասին 2 շաբաթ առաջ էին իմացել ուսուցիչներից: Թեմաները և վերջնաժամկետը ստացել էին, հիմա պատրաստ են, արտագրելու մասին չեն էլ մտածել:

Ավագ դպրոցի աշակերտները 4 թեմա են ստացել շարադրություն գրելու համար՝ «Իմ սիրելի արտիստը», «Իմ սիրելի արտիստուհին», «Իմ սիրելի թատրոնը», «Իմ սիրելի գրական հերոսը»: Մեկ ժամ ունեն: Ծրագրի ավարտից հետո 60 ընտրյալները 5 օր՝ նոյեմբերի 12-ից 16-ը, կանցկացնեն թատերական հարթակում: Դասերից հետո աշակերտները կլսեն թատերարվեստին նվիրված սեմինար-դասախոսություններ:

Սա, իհարկե, մասնագետների օգնությամբ: Բոլոր մասնակիցները կստանան Սունդուկյանում բեմադրվող առաջիկա ներկայացման հրավիրատոմս, 60 մրցանակակիրներն էլ մեկ տարի անվճար կմտնեն Մայր թատրոն: Կրթության նախարարությունը այս ծրագրի համար հատկացրել է 10 մլն դրամ:

Պիլոտային ծրագրին այժմ մասնակցում են Երևանի դպրոցների աշակերտները, հաջողության դեպքում կմիանան նաև մարզերի դպրոցները: