Array ( [mr_id] => 87876 [mr_node] => 77223 [mr_media] => 77277 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77277 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77277.jpg [media_name] => 98531.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-04 16:14:33 )
Facebook Instagram Youtube
Դանիան տվեց ջրային իր տարածքում Հյուսիսային հոսք-2 գազատարի կառուցման թույլտվությունը
Կախվածության աճի վտանգը կանխելու համար Եվրամիության ու Միացյալ Նահանգների համար խիստ էական են Ռուսաստանը շրջանցող գազատարերը:

Հայտնի չէ, թե ինչ էր գրում Սերգեյ Լավրովը Վլադիմիր Պուտինին Հունգարիայի վարչապետի հետ հանդիպման պահին, բայց ռուս լրագրողները ենթադրում են, թե ինչը կարող էր այդքան հրատապ լինել: Դանիան տվեց ջրային իր տարածքում Հյուսիսային հոսք-2 գազատարի կառուցման թույլտվությունը:

Ռուսաստանը 2020-ից Եվրոպա է մատակարարելու մոտ 200 /196/ միլիարդ խորանարդ մետր գազ, որից 55-ը Հյուսիսային հոսք-1ով, 33-ը Բելառուսով, 93-ը Ուկրաինայով, 15 միլիարդն էլ մեկ ամսից գործարկվող թուրքական հոսքով: Հյուսիսային հոսք-2-ը կփոխարինի ուկրաինական մատակարարման կեսից ավելին /38/՝ պատճառելով 3 միլիարդ դոլարի վնաս, նվազեցնելով ուկրաինական բյուջեն ավելի քան 10 տոկոսով:

Դանիական թույլտվության հետաձգումը թույլ չի տա գործարկել Հյուսիսային հոսք 2-ը այս տարի, դրա համար Ուկրաինան Ռուսաստանին դեռ պետք է, բայց մեկ-երկու տարի հետո ուկրաինական տարանցումը կդառնա անիմաստ՝ տնտեսական ու քաղաքական ծանր հարված հասցնելով Կիևին: Բացի այդ, Ռուսաստանն արդեն մատակարարում է Եվրոպայի գազի մոտ 40 տոկոսը: Կախվածության աճի վտանգը կանխելու համար Եվրամիության ու Միացյալ Նահանգների համար խիստ էական են Ռուսաստանը շրջանցող գազատարերը:

Ադրբեջանը հույս ունի արդեն հաջորդ տարի 16 միլիարդ խորանարդ մետր գազ հասցնել Իտալիա: Բոլոր գազատարերն արդեն պատրաստ են, մնացել է Տրանսադրիատիկը: Եվրոպայում հույս ունեն, որ այս խողովակներին տեսանելի ապագայում Կասպից ծովի հատակով կմիանա Թուրքմենստանը ու եվրոպական շուկա կհասնի մինչև 100 միլիարդ խորանարդ մետր: Մոսկվային սա պետք չէ, բայց մտահոգվելու լուրջ կարիք էլ չկա: Եվրոպական գազային շուկան մեծ է, Ռուսաստանի մասնաբաժինն էլ՝ մրցակցությունից դուրս: