Array ( [mr_id] => 87891 [mr_node] => 77225 [mr_media] => 77280 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77280 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77280.jpg [media_name] => 3cc2aff7-15627-1000x708-100-scale.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-04 17:08:07 )
Facebook Instagram Youtube
Խոշոր հարկատուների հարկային վճարումները 765 մլրդ դրամ է
Հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշորագույն հարկատուների՝ պետական բյուջե վճարած հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 765 մլրդ դրամ, ինչը 13.5 տոկոս ավելի է անցած տարվա ցուցանիշից: 1000 խոշոր հարկատուների ցանկի առաջատարը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է:

1000 խոշոր հարկատուների ցանկի առաջատար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունը 9 ամիսներին պետական բյուջե է վճարել 40 մլրդ 600 մլն դրամի հարկ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 32 մլրդ 795 մլն դրամի հարկ: Ցուցակում երկրորդ խոշոր հարկատուն «Գրանդ Տոբակո» ընկերությունն է, վճարել է 40 մլրդ 277 մլն դրամ հարկ: Անցած տարի առաջին 9 ամիսներին «Գրանդ Տոբակո»-ի վճարած հարկերը կազմել են 27 մլրդ 680 մլն դրամ: 

Այդ ընկերությանը հաջորդում է՝ «Գազպրոմ Արմենիա»-ն: Գազամատակարարող ընկերությունը 33 մլրդ 623 մլն դրամ հարկ է վճարել: «Գազպրոմ Արմենիա»-ն անցած տարի հունվար-սեպտեմբերին վճարել էր 30 մլրդ 371 մլն դրամի հարկ:

1000 խոշորների մեջ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» անփոփոխ առաջին տեղում է: «Գրանդ Տոբակո»-ն դիրքը բարելավել է մեկ հորիզոնականով՝ 3-րդից տեղափոխվելով 2-րդ: «Գազպրոմ Արմենիա»-ի դեպքում պատկերը հակառակն է. 2018 թ.-ի 2-րդ հորիզոնականի փոխարեն ընկերությունը 2019 թ.-ին 3-րդն է: Մի ընկերություն ընդհանրապես բացակայում է առաջին տասնյակից: Անցած տարի ընկերությունը 4-րդ հորիզոնականում էր: Բանն այն է, որ այդ ընկերությունը մասնատվել է և դարձել է մի քանի ընկերություն:

Վարչապետ Նիկլոլ Փաշինյանը գրել էր, որ այս տարի 1000 խոշորագույն հարկատուների ցանկ ներառվելու համար պետք էր վճարել առնվազն 119 մլն դրամի հարկ, 2018-ին` 98 մլն դրամից մի փոքր ավելի, իսկ 2017-ին` դրա համար բավարար կլիներ ընդամենը 80 մլն դրամի չափով հարկային պարտավորություն: 

Հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշորագույն հարկատուների՝ պետական բյուջե վճարած հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 765 մլրդ դրամ, ինչը 13.5 տոկոս ավելի է անցած տարվա ցուցանիշից: