Array ( [mr_id] => 87895 [mr_node] => 77231 [mr_media] => 59650 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59650 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59650.jpg [media_name] => Azgayin-joxov.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:33:02 )
Facebook Instagram Youtube
Ջրի և գազի գինը չի բարձրանա, հուսալով լավը՝ պատրաստվում ենք վատին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի տեղեկացմամբ՝ ջրի սակագինը չի բարձրանա:

Գազի սակագնի վերաբերյալ, ըստ Գարեգին Բաղրամյանի, դեռ նորություն չկա: Կառավարությունը սակագնի երկարաժամկետ առաջարկ է արել, որը քննարկման փուլում է, սակայն առաջարկների մեջ ձմռան ամիսների սակագնի բարձրացման մասին խոսք չկա: 

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի, հուսալով ավելի լավը՝ պատրաստվում ենք ավելի վատին արտահայտությանը, հայտարարեց, որ տնտեսության զարգացման որոշակի փուլերում հնարավոր չէ 100 տոկոս վստահ լինել, թե երկրի տնտեսությունն ինչպես կարձագանքի համաշխարհային զարգացումներին:

Դավիթ Անանյանը վստահեցրեց, որ Պետական եկամուտների կոմիտեն ունի ծրագրային ցուցանիշները կատարելու և գերակատարելու պոտենցիալ: