Array ( [mr_id] => 87898 [mr_node] => 77233 [mr_media] => 77287 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77287 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77287.jpg [media_name] => վվ-6.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-05 13:02:54 )
Facebook Instagram Youtube
Կզակի շրջանում հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողը մահացել է
Զինծառայողը մահացել է զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին: Հարուցվել է քրեական գործ:

Երեկ զորամասերից մեկի զինանոցում կզակի շրջանում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արարատի Հարությունյանը: Քննչական կոմիտեից հայտնում են, որ զինծառայողը մահացել է զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին: Հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հոդվածով: