Array ( [mr_id] => 87924 [mr_node] => 77237 [mr_media] => 77291 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77291 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77291.jpg [media_name] => large.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-05 14:16:30 )
Facebook Instagram Youtube
Չինական պետական թանգարանում բացվել է հայկական ցուցանմուշների սրահ
Սպարտակ Մանուկյանի նախաձեռնությամբ Չինաստանի Մանջուրիա քաղաքի մոտ գտնվող Ջալայնոր շրջանի պետական թանգարանում բացվել է հայկական ցուցանմուշների սրահ: Ներկայացված են ազգային հանդերձանքը, գյուղատնտեսական ու երաժշտական գործիքները:

Խան Լիինը տեսախցիկի առաջ հայերեն չի երգում՝ պեմզաշենցի խնամիներից է ամաչում: Կինը՝ Չինաստանի Ջալայնորից, ամուսինը՝ Հայաստանի Պեմզաշենից: Ուղիղ 10 տարի առաջ Սպարտակ Մանուկյանը կյանքը կապեց չինուհի Լիինի հետ: Ամուսինները թարգմանչի կարիք արդեն չունեն, 5 տարեկան դուստրը՝ Հայաստանը, երկու լեզվով է խոսում:

Սպարտակ Մանուկյանի նախաձեռնությամբ Չինաստանի Մանջուրիա քաղաքի մոտ գտնվող Ջալայնոր շրջանի պետական թանգարանում բացվել է հայկական ցուցանմուշների սրահ: Ներկայացված են ազգային հանդերձանքը, գյուղատնտեսական ու երաժշտական գործիքները: Թանգարանի մի հատվածում տեղ է գտել Վենետիկում տպագրված Աստվածաշունչը: Այն Մանուկյանների հայրական տնից՝ Պեմզաշենից է Չինաստան տեղափոխվել:

Չինաստանի պետական թանգարանի հայկական միջոցառմանը մասնակցում էին Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի ղեկավարը, Չիտայի հայ համայնքի ղեկավարն ու համայնքի ներկայացուցիչները, Չինաստանի մի քանի թանգարանների տնօրեններ: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ չինական կողմը Սպարտակ Մանուկյանին հողատարածք է հատկացնելու: Գործարարը որոշել է Արթիկի տուֆով եկեղեցի կառուցել: