Array ( [mr_id] => 87927 [mr_node] => 77240 [mr_media] => 77294 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77294 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77294.jpg [media_name] => collage02588936.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-05 15:03:16 )
Facebook Instagram Youtube
Օրսիս ընկերության կոնֆլիկտը ՊՆ-ի հետ
Ի պատասխան ռուսական «Օրսիս» ընկերության հայտարարությանը, թե ռազմամթերքի շուրջ շահարկումներն անհիմն են, Արծրուն Հովհաննիսյանն ասել է՝ կոնֆլիկտը պետք է փորձեին հարթել մինչև իրավական գործընթացներին հասնելը:

Զենք արտադրող ռուսական «Օրսիս» ընկերությունը «Ռիա Նովոստիի» միջոցով արձագանքում է Դավիթ Տոնոյանի հայտարարությանը՝ փորձելով հստակեցնել նախարարի խոսքը: Նախարարը պատասխանում է ջերմատեսիլ որսորդական սարքերը ռազմականի փոխարեն վաճառելու փորձի մասին հարցին: Ռուսական ընկերությունը նկատել է՝ Դավիթ Տոնոյանը հաստատում է՝ կա դա ապացուցող փորձաքննության եզրակացություն: Խոսքը տեսադիտարկման սարքի մասին է: Հայաստանի պաշտպանության նախարարության հետ գործակցող «Ունիկում ինժեներինգ» ընկերությունը բացահայտել է, որ դրանք կարող են վտանգել զինվորների կյանքը: Որսորդական են և չունեն զինվորին քողարկելու ֆունկցիա, ինչպես ռազմականները: ՊՆ-ն չեղարկել է 2 միլիարդ դրամանոց տենդերի արդյունքը, ինչից հետո էլ սկսվել է ռուսական ընկերության հետ կոնֆլիկտը:
ՏԱՍՍ-ի հետ զրույցում «Օրսիսի» ներկայացուցիչը պնդում է, թե Հայաստանի պաշտպանության նախարարությունից, պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած անձանցից ստանում են հարցերը կարգավորելու ոչ պաշտոնական առաջարկներ: Դա համարում են ոչ կոռեկտ և անթույլատրելի: «Օրսիսում» վրդովված են, որ իրենցից, իրենց ձևակերպմամբ՝ անհիմն և անօրինական կերպով, պահանջում են վճարել տենդերին մասնակցելու համար բանկային երաշխիքը: Դրա համար էլ դիմել են Հայաստանի Քննչական կոմիտե: 

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը այդ խնդրանքին նախ պատասխանում է՝ անանուն և անհիմն տեղեկություններով իրավիճակը սրելու փորձերը դրական չեն գնահատվում:  «Ռիային» և «Տասսին» մեկնաբանություններ տվող «Օրսիսի» ներկայացուցիչը չի ներկայանում: Որևէ տեղ անուն նշված չէ: Կոնֆլիկտի առաջին օրերին «Ժամի» հետ զրույցում ևս «Օրսիսի» ներկայացուցիչը հարցերին պատասխանել է՝ հրաժարվելով ներկայանալ: