Array ( [mr_id] => 87914 [mr_node] => 77241 [mr_media] => 77295 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77295 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77295.jpg [media_name] => 23670_dataran1_M.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-05 15:18:51 )
Facebook Instagram Youtube
Մանվել Գրիգորյանն իր 109 միավոր անշարժ գույքը փոխանցել է դատարանի դեպոզիտ հաշվին
Նազիկ Ամիրյանն ասաց, որ ամեն դատական նիստին, ի պատասխան պաշտպանների՝ Գրիգորյանին գրավով ազատելու միջնորդությանը, մեղադրողները պնդում են, որ Մանվել Գրիգորյանն ազատության մեջ չի կարող դրսևորել պատշաճ վարքագիծ:

Մանվել Գրիգորյանը այս դատական նիստին նույնպես ներկա չէր՝ վատառողջ լինելու պատճառով: Պաշտպանները ևս մեկ անգամ միջնորդեցին գրավով ազատել նրան՝ նշելով, որ առողջական վիճակը վատանում է: Դատախազը պարզաբանեց, որ Գրիգորյանի առողջական վիճակը ոչ միայն կալանավորված լինելու, այլ դեղորայք և սնունդ չընդունելու հետ է կապված: Պաշտպանն էլ նշեց, որ Մանվել Գրիգորյանն այդ կերպ պաշտպանում է իր իրավունքը: 

Նազիկ Ամիրյանն ասաց, որ ամեն դատական նիստին, ի պատասխան պաշտպանների՝ Գրիգորյանին գրավով ազատելու միջնորդությանը, մեղադրողները պնդում են, որ Մանվել Գրիգորյանն ազատության մեջ չի կարող դրսևորել պատշաճ վարքագիծ:

Արձագանքելով Նազիկ Ամիրյանին՝ դատախազ Դոլմազյանը հայտարարեց, որ նույնիսկ շփում չի եղել Մանվել Գրիգորյանի հետ: Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: