Array ( [mr_id] => 87959 [mr_node] => 77266 [mr_media] => 59648 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59648 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59648.jpg [media_name] => 2014_Erywań,_Budynek_Zgromadzenia_Narodowego_Republiki_Armenii.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:32:45 )
Facebook Instagram Youtube
ԱԺ հանձնաժողովի նախաձեռնությամբ քննարկվել է գիտության թերֆինանսավորումը
Բանախոսները հայտարարում էին, որ գիտության ֆինանսավորումը պետք է կրկնապատկվի:

Գիտության ֆինանսավորումը վիշտ է` ամբիոնի մոտ հոգոց հանեց ԳԱԱ նախագահն ու նախատեսված 15 րոպեի փոխարեն կես ժամ պատմեց վշտի մասին: Քանի տարի է` բյուջեի ծախսային մասում գիտության դիմաց գրում են ամենաշատը 1.2 տոկոս ու սահմանափակվում: 

Վշտի մյուս պատճառը ցածր աշախատավարձն է ու աշխատողների հեռանալը համակարգից: 350 հոգու են կորցրել, մարդկանց նվազագույն աշխատավարձով պահել կլինի՞՝ դժգոհում է Ռադիկ Մարտիրոսյանը:

Մյուս բանախոսը գիտության ֆինանսավորմանը մահացու ախտորոշում տվեց. կոմայի մեջ է, մահամերձ: Պահանջում ենք գիտության ֆինանսավորում նախաձեռնության հեղինակը հայտարարեց, որ ոչ թե առաջարկներ է անում կառավարությանը, այլ ձևակերպում պահանջներ: 

Բանախոսները հայտարարում էին, որ գիտության ֆինանսավորումը պետք է կրկնապատկվի: Նվազագույնը: Արթուր Իշխանյանը թվարկեց պահանջները, բայց թերահավատորեն, կարծելով, որ քննարկումը ձևական է լինելու: Նիստը վարող Հովհաննես Հովհաննիսյանը վստահեցրեց, որ հնչած մտահոգությունները քննարկելու են ու փորձելու են կառավարությանը համոզել լուծել խնդիրները: