Array ( [mr_id] => 87998 [mr_node] => 77281 [mr_media] => 77328 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77328 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77328.jpg [media_name] => Ani - Kazaxstan copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-07 13:47:53 )
Facebook Instagram Youtube
Ղազախ երիտասարդին սպանել են ոչ թե հայերը, այլ մեկ ադրբեջանցի
Ղազախստանում ավարտվել է անցած տարի ամանորի գիշերը սկանդալային ծեծկռտուքի և սպանության գործով դատավարությունը և պարզվել է, որ ղազախ երիտասարդին սպանել են ոչ թե հայերը, այլ մեկ ադրբեջանցի: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել ու ազատազրկել 19 տարով:

19 տարի՝ խիստ ռեժիմի բանտում: Մեկ տարի ձգված քննության ու դատավարության արդյունքում դատավորը վճռեց՝ ամանորի գիշերը հայկական ռեստորանում ղազախ երիտասարդին դաժանաբար սպանել է ադրբեջանցի Յուսուֆ Նուրուլուն: Դանակով մի քանի հարված է հասցրել, փախել դեպքի վայրից ու մեղքը բարդել հայերի վրա: 

Դեպքը տեղի էր ունեցել հայկական ռեստորանում: Նոր տարվա խնջույքն ավարտվել էր, բայց հյուրերը շարունակություն էին պահանջել: Սկսվել էր ծեծկռտուք, որի ժամանակ էլ սպանվել է ղազախ երիտասարդը: Դրանից հետո օրեր շարունակ ղազախները շրջափակել էին ռեստորանն ու պահանջում էին գտնել, պատժել մարդասպանին, մեղադրում հայերին: 

Մյուս 12 մեղադրյալներին ևս դատարանը մեղավոր է ճանաչել՝ խուլիգանության հոդվածով: Նրանց թվում կան հայեր: Տիգրան Ստեփանյանն ու Արման Հովհաննիսյանը բանտում կմնան երեք տարի: Սպանվածի հայրը դրամական փոխհատուցում է պահանջել: Բոլորը, բացի ադրբեջանցուց, վճարել են իրենց մասը: Բոլոր դատապարտվածներին պատիժը կրելուց հետո կվտարեն Ղազախստանից և կարգելեն վերադառնալ 5 տարի ժամկետով: