Array ( [mr_id] => 87984 [mr_node] => 77285 [mr_media] => 77331 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77331 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77331.jpg [media_name] => default.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-07 14:29:24 )
Facebook Instagram Youtube
Սպայկայի պանիրը 24 օր Լարսի անցակետում պահելուց հետո հետ է ուղարկվել Հայաստան
Ընկերությունը պնդում է, որ նամակներ, ծանուցումներ, փաստաթղթեր ու տեսագրություններ է ներկայացրել՝ հավաստելու, որ պանիրն իսկապես արտադրված է Հայաստանում: Այդուհանդերձ, բեռը հետ է ուղարկվել:

«Սպայկա» ընկերությունը տեղեկացնում է, որ իրենց նորակառույց պանրի գործարանում արտադրված մոտ 21 տոննա կապույտ բորբոսով պանիրը 24 օր Վերին Լարսի մաքսակետում պահելուց հետո վերադարձվել է Հայաստան: Հայկական պանրի ներկուծումը Ռուսաստանն արգելել է, քանի որ ըստ փորձաքննության՝ պանրի ծագման երկիրը Հայաստանը չէ: Ընկերությունը պնդում է, որ նամակներ, ծանուցումներ, փաստաթղթեր ու տեսագրություններ է ներկայացրել՝ հավաստելու, որ պանիրն իսկապես արտադրված է Հայաստանում: Այդուհանդերձ, բեռը հետ է ուղարկվել: Խնդրին տեղյակ է Էկոնոմիկայի նախարարությունը, նամակ է ուղարկվել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողով: