Array ( [mr_id] => 87999 [mr_node] => 77287 [mr_media] => 77333 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77333 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77333.jpg [media_name] => 994390.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-07 14:38:32 )
Facebook Instagram Youtube
Սինոփսիս Արմենիա-15. Հոբելյանական երեկոն ամփոփել է կրթական ու տեխնոլոգիական ծրագրերը
«Սինոփսիս Արմենիայի» նախաձեռնած բոլոր կրթական ու տեխնոլոգիական ծրագրերը ընկերության 15-ամյակին միավորվել են մեկ երեկոյի ընթացքում: Ընկերությունն ամփոփում է 15-ամյա ձեռքբերումները. 850 աշխատակից, երեք միլիարդ դոլարի եկամուտ ունեցող ու առաջատար միկրոչիպերի նախագծման ու արտադրության ոլորտում:

34 մասնակից 18 երկրից՝ ԱՊՀ ու եվրոպական երկրներից, մինչև Կոլումբիա, Հորդանան, Ֆիլիպիններ, Ուրուգվայ ու Վիետնամ՝ Միկրոէլեկտրոնիկայի 14-րդ միջազգային օլիմպիադայի մասնակիցներն են: Նախ` մասնակցել են իրենց երկրի ազգային փուլին, հետո եկել Հայաստան:

«Սինոփսիս Արմենիայի» նախաձեռնած բոլոր կրթական ու տեխնոլոգիական ծրագրերը ընկերության 15-ամյակին միավորվել են մեկ երեկոյի ընթացքում: Ընկերությունն ամփոփում է 15-ամյա ձեռքբերումները. 850 աշխատակից, երեք միլիարդ դոլարի եկամուտ ունեցող ու առաջատար միկրոչիպերի նախագծման ու արտադրության ոլորտում:

«Սինոփսիս» ընկերությունը հիմնադրվել է 86 թվականին, սիլիկոնյան հովտում: 46 երկրների, 120 ներկայացուցչություններից մեկն էլ Հայաստանում է: Մասնաճյուղը նշեց նաև իր կարևոր ձեռքբերումներից մեկը՝ USB3-ի մեկ միլիարդերորդ վաճառքը:

«Սինոփսիս Արմենիան» այս տարիների ընթացքում ոչ միայն դարձել է հայկական ՏՏ-ի գլխավոր խորհրդանիշներից, այլ նաև տեխնոլոգիական կրթության գլխավոր պատասխանատուներից մեկը:

Միանգամից մի քանի մրցանակաբաշխություն տոնական բեմում: Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի հաղթողներից բացի մրցանակներ ստացան նաև ՏՏ ոլորտի կրթական 15-րդ պարգևին արժանացած աշակերտներն ու ուսանողները:

30-ից ավելի գյուտերի արտոնագրեր, 600 գիտական հոդված, 15 տարվա ընթացքում 1500-ից ավելի շրջանավարտ՝ «Սինոփսիս Արմենիան» շարունակելու է աշխատել տեխնոլոգիական ու կրթական առաջատարի իր փիլիսոփայությամբ: