Array ( [mr_id] => 88003 [mr_node] => 77292 [mr_media] => 77336 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77336 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77336.jpg [media_name] => Zoro - KGMS HYD copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-07 15:37:27 )
Facebook Instagram Youtube
ՀՅԴ երիտասարդները պահանջում են կրթության նախարարի հրաժարականը
Արայիկ Հարությունյանը անդրադառնալով ՀՅԴ Երիտասարդներին՝ կոչ արեց Հայաստանից դուրս ապրող ՀՅԴ ներկայացուցիչներին ու ղեկավարներին տեր կանգնել իրենց Հայաստանի կուսակիցներին:

ՀՅԴ երիտասարդները Կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան շարունակեցին կառավարության շենքի դիմաց: Նրանք անընդունելի են համարում նախարարության կողմից Մելինե Դալուզյանի միասեռական լինելու մասին ֆիլմի ֆինանսավորումը, Հրապարակի մետրոյի հարակից տարածքում ցուցադրված պերֆորմանսի ֆինանսավորումն ու Հայոց լեզուն ու պատմությունը բուհերում ոչ պարտադիր դարձնելու նախագծին: 
Ավելի ուշ ՀՅԴ երիտասարդներին միացան ԵՊՀ հայ բանասիրության, պատմության, աստվածաբանության և ռոմանագերմանական ֆակուլտետների ուսանողներ։ Դրանից հետո ՀՅԴ երիտասարդներից մեկը Արայիկ Հարությունյանին հրաժարական տալու համար 20 րոպե ժամանակ տվեց: 

Կառավարության նիստից հետո Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ պատրաստ է հրաժարական տալ այն ժամանակ, երբ կկարծի, թե իր լիազորությունները բավարար չի կատարում։ Նրա կարծիքով, սա այդ իրավիճակը չէ: Հարությունյանը համարում է, որ ինքը պատրաստ է բողոքող խմբերին ընդունել և նրանց լսել: 

Արայիկ Հարությունյանը անդրադառնալով ՀՅԴ Երիտասարդներին՝ կոչ արեց Հայաստանից դուրս ապրող ՀՅԴ ներկայացուցիչներին ու ղեկավարներին տեր կանգնել իրենց Հայաստանյան կուսակիցներին: Նախօրեին ՀՅԴ երիտասարդները Նախարարություն էին տարել դատարկ արկղեր, որում առաջարկել էին նախարարին հեռանալիս լցնել իր իրերը: Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ այդ արկղերում կլցնեն ՀՅԴ նախկին նախարարների շրջանին վերաբերող քրգործեր: 

Ավելի ուշ բողոքի ակցիա իրականացնող երիտասարդները կառավարության շենքի մոտից տեղափոխվեցին նախարարության դիմաց: Այստեղ արդեն ուսանողները հայտարարեցին, որ սկսում են նստացույց՝ մինչև նախարարի հրաժարականը: