Array ( [mr_id] => 88012 [mr_node] => 77293 [mr_media] => 77337 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77337 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77337.jpg [media_name] => images.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-07 16:03:09 )
Facebook Instagram Youtube
Արթուր Ասատրյան հիմնադրամը նորոգել է Էջմիածին 11-րդ դպրոցի 4 դասարան
Նորոգումներ են սպասվում Էջմիածնի 12 դպրոցներում:

Փետրվարին ձեռք բերված պայմանավորվածությունից հետո Էջմիածնի 11-րդ դպրոց է հյուր գնում Արթուր Ասատրյանը: Խոստացած՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաների բաժինը պատրաստ է երկրորդ հարկում:

4 դասարան հիմնանորոգվել է Արթուր Ասատրյանի հիմնադրամի միջոցներով: Յուրաքանչյուր դասասենյակում 8 համակարգիչ կա: Սկզբում աշակերտները այստեղ կսովորեն ինֆորմատիկայի դասերը, մինչև պայմանավորվածություններ ունեն այլ մասնագետների հետ, որոնք էլ երեխաներին առարկան ավելի մանրամասն կդասավանդեն: Ուսուցիչների աշխատավարձը սկզբում կհոգա հիմնադրամը: 

Դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով՝ դեռ դասացուցակի մեջ փոփոխություններ չեն արել, դասաժամեր չեն ավելացրել, մինչև ուսուցիչների հարցը հստակեցվի, բայց հենց վաղվանից ինֆորմատիկա առարկան կպարապեն այս դասասենյակներում:

Թե ինչքան գումար է ծախսվել այս մասի համար Արթուր Ասատրյանը չի նշում. դա բարեգործություն է: Կփորձի օգնել տնօրենությանը դպրոցի մյուս մասնաշենքերն էլ նորոգելու համար: Ուսուցիչների աշխատավարձները կրթության վարչության պետի խոսքով, քննարկման փուլում է:

Նորոգումներ են սպասվում Էջմիածնի 12 դպրոցներում: Դեկտեմբերի 15-ին կբացվի 9-րդ դպրոցի ինֆորմացիոն տեխնոլոգիաների բաժինը, հաջորդը, առաջին դպրոցն է: