Array ( [mr_id] => 88000 [mr_node] => 77295 [mr_media] => 77339 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77339 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77339.jpg [media_name] => 0.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-07 16:38:35 )
Facebook Instagram Youtube
Թուրքիան հայկական եկեղեցին Նյու Յորքում ներկայացնում է որպես զբոսաշրջային գրավչություն
Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահն ուրախ է, որ հայկական եկեղեցին հետաքրքրել է Էրդողանի աշխատակազմին:

Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնում է Նյու Յորքում: Վան լճի Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին, որտեղ հայերին թույլատրում են պատարագ անցկացնել միայն տարին մեկ անգամ, տասնյակ լուսանկարներով հրամցնում են որպես թուրքական զբոսաշրջային գրավչություն: 

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահն ուրախ է, որ հայկական եկեղեցին հետաքրքրել է Էրդողանի աշխատակազմին: Պոլսահայ համայնքի մի մասն այսպիսի ցուցահանդեսները դրական է դիտարկում, գոնե այսպես հնարավոր է դառնում ոչնչացումից փրկել հայկական պատմական ու եկեղեցական ժառանգությունը: Թուրքիայում հայկական եկեղեցիները դառնում են զբոսաշրջիկներին գրավելու միջոց կամ ավերակ, գանձագողերի թիրախ ու գոմ: 

Սուրբ խաչը Թուրքիայի իշխանությունների ֆինանսավորմամբ նորոգվել է տասը տարի առաջ ու բացվել թանգարանի կարգավիճակում՝ առանց խաչի: Եկեղեցու մուտքը տոմսով է: Տոմսերը վաճառվում են կղզու տոմսարկղում: