Array ( [mr_id] => 88056 [mr_node] => 77306 [mr_media] => 77348 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77348 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77348.jpg [media_name] => Ani - Macron NATO copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-08 13:39:02 )
Facebook Instagram Youtube
Ֆրանսիայի նախագահ Մակրոն. ՆԱՏՕ-ն կոմայի մեջ է
Մակրոնը հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կոմայի մեջ է և դրա պատճառը ռազմավարական հարցերում Միացյալ Նահանգների և դաշնակիցների միջև կոորդինացիայի բացակայությունն է: Մասնավորապես Թուրքիայի հարցում, որը ներխուժեց Սիրիայի տարածք՝ հաշվի չառնելով ռազմական այդ օպերացիան չսկսելու մասին զգուշացումները: Մակրոնը հարցականի տակ է դրել ՆԱՏՕ-ի հավատարմությունը հավաքական անվտանգությանը։

Ֆրանսիայի նախագահը ներսից բացահայտում է ՆԱՏՕ-ի ներքին խոհանոցը ու դառնում այս պահին մեծ քաղաքականության ամենաքննարկվող ֆիգուրը: Դաշինքը կոմայի մեջ է ՝ ասել է Մակրոնը ու բացատրել, որ պատճառը ռազմավարական հարցերում Միացյալ Նահանգների և դաշնակիցների միջև կոորդինացիայի բացակայությունն է: Հիմա բոլորը մեկնաբանում են սա: Խիստ էր Գերմանիայի կանցլերը: 

Մակրոնը եվրոպացի գործընկերներին զգուշացրել է՝ Եվրոպան անդունդի եզրին է, անվտանգությունն ապահովելու համար այլևս չի կարելի հույս չդնել ՆԱՏՕ-ի վրա: Միացյալ Նահանգներն անհուսալի գործընկեր է, Թուրքիան անում է ինչ ցանկանում է: 

Կոլեկտիվ անվտանգությունը հենց այն է, ինչը Ֆրանսիայի նախագահի կարծիքով՝ այս պահին չկա ՆԱՏՕ-ում: Ավելի վաղ դաշինքի արդյունավետությունը հարցականի տակ էր դրել նաև Միացյալ Նահանգների նախագահը: Խոսել էր փոփոխությունների անհրաժեշտության մասին, եվրոպացի գործընկերներից պահանջել ավելի շատ ֆինանսական ներդրումներ, և ավելին՝ Թրամփը ասել էր, թե Գերմանիան ամբողջովին վերահսկվում է Մոսկվայից: