Array ( [mr_id] => 88029 [mr_node] => 77307 [mr_media] => 77349 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77349 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77349.jpg [media_name] => nane - Bolivia copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-08 13:44:18 )
Facebook Instagram Youtube
Բոլիվիայում ցուցարարները կտրել են քաղաքապետի մազերը, քարշ տվել փողոցներով
Բոլիվիայում նախագահական ընտրության արդյունքների դեմ բողոքողները հարձակվել են Վինտո քաղաքի քաղաքապետի վրա՝ կտրել մազերը, ներկ լցրել վրան և քարշ տվել փողոցներով:

Բոլիվիայում նախագահական ընտրության արդյունքների դեմ ցույցերը շարունակվում են: Բախումներ են գրանցվել ընդդիմադիր և իշխանական ցուցարարների միջև, կա երեք զոհ: Վերընտրված նախագահի հրաժարականը պահանջող ցուցարարները հարձակվել են նաև Վինտո քաղաքի քաղաքապետի վրա, որը նախագահ Մորալեսի կուսակիցն է: Նրանք կտրել են կնոջ մազերը, կարմիր ներկ լցրել վրան և քարշ տվել փողոցներով: Ցուցարարները քաղաքապետին ստիպել են նաև հրաժարականի դիմում գրել: