Array ( [mr_id] => 88048 [mr_node] => 77308 [mr_media] => 77350 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77350 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77350.jpg [media_name] => schools-275.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-08 14:06:23 )
Facebook Instagram Youtube
Թալիշի նորակառույց միջնակարգ դպրոցում սկսվել է ուսումնական լիարժեք գործընթացը
Դպրոցը կառուցողները հաշվի են առել անվտանգության հարցերը: Ի տարբերություն նախկին դպրոցի՝ նորակառույցը հակառակորդի կողմից չի դիտարկվում:

Թալիշի միջնակարգ դպրոցի զանգը Թալիշում է հնչում: Տնօրենը դեռ նոր է հարմարվում աշխատասենյակին: Ալաշանից դպրոցը վերադարձել է 26 աշակերտով: Անգլերենի և ֆիզիկայի ուսուցիչների կարիք ունեն: Թարմացնել է պետք նաև ռազմագիտության դասարանի գույքը: 2016-ին հրետակոծության ենթարկված դպրոցի զինղեկը ցույց է տալիս արկի բեկորի հետքը ցուցատախտակի վրա: Նորակառույց դպրոցում այն հիշեցնելու է ամենակարևորի մասին:

Անվտանգության հարցերը հաշվի են առել նաև Թալիշի դպրոցը կառուցողները: Ի տարբերություն նախկին դպրոցի, նորակառույցը հակառակորդի կողմից չի դիտարկվում: Թալիշի նախկին համայնքապետը վստահ է բնակավայրի ապագայի հարցում:

Նոր սերունդն էլ հաստատակամ է: 26-ն արդեն հայրենի գյուղի դպրոցում են: Սպասում են իրենց ընկերներին:

Մինչև ապրիլյան պատերազմը Թալիշի միջնակարգ դպրոցն ուներ 102 աշակերտ: Նոր դպրոցը կառուցվել է հենց այդ հաշվարկով: