Array ( [mr_id] => 88040 [mr_node] => 77310 [mr_media] => 77352 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77352 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77352.jpg [media_name] => 1b5043045.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-08 14:28:37 )
Facebook Instagram Youtube
Առաջին անգամ Հայաստանում կիրականացվի իզոտոպային հետազոտություն ու ռադիոակտիվ յոդով բուժման թերապիա
Միջուկային բժշկության կենտրոնում կարևոր է ամեն ինչ՝ մասնագետներից, սարքավորումներից մինչև շենքի կառուցման հատուկ պայմաններ:

Իզոտոպային ներարկումից հետո պացիենտը սարքով կանցնի հետազոտության: Առաջին անգամ Հայաստանում իզոտոպային հետազոտություն ու ռադիոակտիվ յոդով բուժման թերապիա կիրականացնի Էրեբունի բժշկական կենտրոնի Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնը: 

Վարչապետին կենտրոնը ներկայացնում է Ավստրիայում կրթություն ստացած, Վրաստանում երկու նմանատիպ կենտրոն ղեկավարած ռադիոլոգ Նատալյա Շենգելիա-դե Լանգեն: 

Վահանաձև գեղձի խնդիրների հետազոտության ու բուժման համար ամենաքիչը երկու հարյուր հոգի Հայաստանից ամեն տարի մեկնում է Վրաստան ու Եվրոպա: Առողջապահական ամենանոր ծառայություններից մեկը՝ միջուկային այս կենտրոնի շնորհիվ՝ կմատուցվի նաև այստեղ: 

Միջուկային բժշկության կենտրոնում կարևոր է ամեն ինչ՝ մասնագետներից, սարքավորումներից մինչև շենքի կառուցման հատուկ պայմաններ: Կենտրոնի բոլոր պատերը անվտանգության համար պատված են 70 տոննա կապարով: Հետազոտության համար նախատեսված իզոտոպը կներմուծվի եվրոպական ամենախոշոր գործարանից: 

Կենտրոնը կբուժի վահանաձև գեղձի հիվանդությունները, հետո կընդլայնի ցանկը: Կընդունի հիվանդներ ոչ միայն Հայաստանից, այլ նաև հարևան երկրներից: