Array ( [mr_id] => 88046 [mr_node] => 77311 [mr_media] => 77353 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77353 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77353.jpg [media_name] => 19574A5B-DBAF-472D-8251-DB1146743975_cx0_cy1_cw0_w1023_r1_s.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-08 14:38:17 )
Facebook Instagram Youtube
Իրանը վերագործարկում է ստորգետնյա միջուկային Ֆորդո գործարանը
Իրանը զգուշացնում է՝ կարող է հետ կանգնել ուրանը հարստացնելու իր բոլոր որոշումներից, մինչև այս արված բոլոր քայլերից, եթե Միացյալ Նահանգները չեղարկի պատժամիջոցներն ու միջուկային գործարքից դուրս գալու որոշումը: Վաշինգտոնում կտրուկ դեմ են:

Մայրաքաղաք Թեհրանից 180 կմ դեպի հարավ՝ Իրանը վերագործարկում է ստորգետնյա միջուկային Ֆորդո գործարանը, ինչպես զգուշացրել ու սպառնացել էր: Սա այն գործարանն է, որտեղ Իրանը կարող է և հարստացրել է ուրանը մինչև 20 տոկոս, այն գործարանը, որն ամենաշատն է մտահոգում ԱՄՆ-ին: 

Հիմա իրանը հարստացնում է ուրանը 4.5 տոկոս: Սա գերազանցում է միջուկային գործարքով թույլատրված սահմանաչափը, բայց մինչև միջուկային գործարքը Իրանը ուրանը հարստացնում էր 20 տոկոս: Եվ իրականում միջուկային զենքի համար հարկավոր է 90 տոկոսանոց ուրան: Միացյալ Նահանգները և հատկապես Իսրայելը ահազանգում են, որ դրան Իրանը կարող է հասնել կարճ ժամանակում: 

Իրանը զգուշացնում է՝ կարող է հետ կանգնել ուրանը հարստացնելու իր բոլոր որոշումներից, մինչև այս արված բոլոր քայլերից, եթե Միացյալ Նահանգները չեղարկի պատժամիջոցներն ու միջուկային գործարքից դուրս գալու որոշումը: Վաշինգտոնում կտրուկ դեմ են: Նախագահ Թրամփն այդ գործարքը համարում է էքս նախագահ Օբամայի ձախողումը: Իրանի վերջին որոշումները՝ մեծ քայլ՝ սխալ ուղղությամբ: 

Իրանը քայլ առ քայլ դուրս է գալիս միջուկային գործարքից: Չափազանց իրատեսական գնահատականներով՝ Իրանն այդ գործարքից արդեն դուրս է եկել: