Array ( [mr_id] => 88041 [mr_node] => 77314 [mr_media] => 77356 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77356 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77356.jpg [media_name] => mhm0133277.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-08 14:53:00 )
Facebook Instagram Youtube
Փաստաբանները պնդում են, որ Քոչարյանին անազատության մեջ պահելու հիմքեր չկան
Մեղադրող կողմը պնդում է, որ Քոչարյանը կարող է խոչընդոտել քննությանը:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի խոսքով՝ սահմանադրական և վճռաբեկ դատարաններն արձանագրել են, որ գրավի հարցում խոչընդոտ չկա, մինչդեռ դատարանը, նրա ձևակերպմամբ, երեք քայլ ավելի է մտածել, քան իրավունք ուներ: Փաստաբանը հիշեցրեց, որ դատարանը հաստատել է Ռոբերտ Քոչարյանի՝ դատից խուսափելու և դատավարության մասնակիցների նկատմամաբ ճնշման հավանականության նվազեցումը: Անդրադառնալով պաշտպանների այս պնդմանը, դատարանի դահլիճում մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց, որ առկա է քննությանը խոչընդոտելու և վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու ռիսկը, նշելով, որ Քոչարյանը երկրից դուրս կապեր ունի, կարող է դատավարությունից հեռանալ կամ ազդել վկաների վրա: 

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ հանձնվել է 9 բողոք, որոնցից 6-ն, ըստ նրա փաստաբանների՝ գրանցված են