Array ( [mr_id] => 88060 [mr_node] => 77319 [mr_media] => 77360 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77360 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77360.jpg [media_name] => Nane - Iraq cuycer copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-09 12:03:21 )
Facebook Instagram Youtube
Պայթյուն, ցույցեր, զոհեր. անհանգիստ աշխարհ
Աշխարհի լուրերն առանձնանում են զանգվածային ցույցերով ու պայթյուններով:

Իրաքում ավարտվում է զանգվածային ցույցերի հերթական շաբաթը: Զոհերի ու վիրավորների թիվը շարունակում է աճել: Նախօրեին ոստիկանությունը մարտական փամփուշտներ է  կիրառել  Բաղդադում և  մյուս քաղաքներում ցուցարարներին ցրելու համար, ինչի հետևանքով զոհվել է  13 մարդ: Կառավարության հրաժարականը պահանջող  մի քանի տասնյակ ցուցարարներ էլ  վիրավորվել են իրավապահների հետ բախումներում:

Հոնկոնգում ճգնաժամային իրավիճակն ավելի է լարվել ցույցերի մասնակից  22-ամյա  երիտասարդի մահից հետո: Օրեր առաջ իրավապահների հետ հերթական բախումների ընթացքում երիտասարդն ընկել է  բարձրությունից ու ծանր վիճակում տեղափոխվել  հիվանդանոց: Նախօրեին պարզ  է դարձել, որ նրա կյանքը փրկել չի հաջողվել: Սա բողոքի նոր ալիք է բարձրացրել Հոնկոնգում:  Ցուցարարները մեղադրում են ոստիկաններին:  Սա գրեթե կես տարի շարունակվող ցույցերի առաջին մահն է, որը ոստիկանության գործողությունների հետևանքով է:

Բոլիվիայում նախագահական ընտրության արդյունքների դեմ ցույցերը շարունակվում են: Բախումներ են գրանցվել ընդդիմադիր և իշխանական ցուցարարների միջև, կա երեք զոհ: Վերընտրված նախագահի հրաժարականը պահանջող ցուցարարները հարձակվել են նաև Վինտո քաղաքի քաղաքապետի վրա, որը նախագահ Մորալեսի կուսակիցն է: Նրանք կտրել են կնոջ մազերը, կարմիր ներկ լցրել վրան և քարշ տվել փողոցներով: Ցուցարարները քաղաքապետին ստիպել են նաև հրաժարականի դիմում գրել:

Քաղաքապետն անհարմար իրավիճակում է հայտնվել նաև Չիլիում: Նա փախել է փողոցում իրենց շրջապատած լրագրողներից` խուսափելով պատասխանել նրանց հարցերին: Քաղաքապետն անսպասելիորեն սկսել է վազել, լրագրողները` նրա հետևից: Ավելի ուշ քաղաքի ղեկավարը տեսագրությունը տեղադրել է թվիթերում և գրել, որ վազքն առավոտը սկսելու լավ միջոց է: 

Պայթյուններ են որոտացել Ղրղզստանի մայրաքաղաքում: Բիշքեկի կենտրոնում գտնվող ֆասթ ֆուդի կետում նախ հնչել է առաջին պայթյունը, որին հաջորդել են երկուսը: Պայթյուններից հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալով կա 15 վիրավոր:  Սրճարանի աշխատակիցը այրվածքների պատճառով տեղում մահացել է: