Array ( [mr_id] => 88078 [mr_node] => 77322 [mr_media] => 77363 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77363 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77363.jpg [media_name] => huzumner-tbilisium-miaserakann-n164766-1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-09 13:47:15 )
Facebook Instagram Youtube
Թբիլիսիում և Բաթումում բողոքում են միասեռականների մասին ֆիլմի դեմ
Կինոթատրոնների դիմաց հավաքված մարդիկ փորձել են տապալել շվեդավրացական «Իսկ հետո մենք պարեցինք» միասեռականների սիրո մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը: Ոստիկանները ձերբակալել են բողոքի ակցիայի մասնակիցներին և փորձել ապահովել տոմսեր ունեցող մարդկանց մուտքը կինոթատրոններ: Ֆիլմի ցուցադրությունից հետո ցուցարարները պրեմիերայի մասնակիցների վրա ձվեր են նետել և վիրավորել են նրանց:

Շվեդավրացական ֆիլմը պատմում է վրացական ազգային պարախմբի մենակատարների սիրո մասին: Լիբերալները սա արվեստ են համարում, պահպանողականները միասեռականության քարոզ:

Վրաստանի աջ ուժերը եկեղեցականների հետ դուրս են եկել բողոքի ցույցի; Ոմանք փորձել են ներխուժել կինոթատրոններ, որտեղ ցուցադրվում է ֆիլմը: Սկսվել է հրմշտոց: Հայտնի ակտիվիստներից մեկին տեղում ծեծել են:

Լիբերալները ցուցարարներին համարում են խավարամիտ, կոչ են անում դիտել ֆիլմը ու հասկանալ, որ միասեռականության քարոզ այնտեղ գոյություն չունի: Ցուցարարները, սակայն, նրանց անվանում են բարոյազուրկներ ու ազգային արժեքները ոտնահարողներ:

Մի պատգամավորի ծեծել են հենց կինոթատրոնի մուտքի մոտ, նա այդ պահին փորձում էր խոսել ստեղծված իրավիճակի մասին: Փողոց են դուրս եկել նաև Բաթումում: Խոիլիգանության մանր դրսևորումներն ավարտվել են ձերբակալություններով: 28 մարդ տեղափոխվել է ոստիկանություն: