Array ( [mr_id] => 88079 [mr_node] => 77323 [mr_media] => 77364 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77364 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77364.jpg [media_name] => 27f02a4e-5b67-4bf9-b695-242f6e8a14f6.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-09 13:50:14 )
Facebook Instagram Youtube
Սարալանջի փողոցում այրված տանն ապրող 5-հոգանոց ընտանիքը մնացել է դրսում
Մյասնիկյան 17/1 հասցեի բնակիչներն ու հարևանները դիմել են տեղական իշխանությանը՝ դրսում հայտնված 5-հոգանոց ընտանիքին կացարանով ապահովելու խնդրանքով:

Սարալանջի փողոցի՝ ամբողջովին մոխրակույտի վերածված տունն է: Նոյեմբերի 7-ի կեսօրին բռնկված հրդեհի ժամանակ տան անդամները դրսում են եղել. ներսում միայն մեկ ու կես տարեկան Ալեքսանդրն էր՝ օրորոցում քնած: Մայրը հասցրել է որդուն դուրս բերել կրակի ճիրաններից:

Կնոջ բղավոցները լսելով՝ վրա են հասել տան մյուս անդամներն ու հարևանները: Կրակը վայրկյանների ընթացքում կլանել է կիսախարխուլ տունը:

4 մարտական հաշվարկով հրշեջ փրկարարական խմբերը դժվարանցանելի ճանապարհով կարողացել են հաղթահարել Սարալանջի բարձունքն ու կանխել հրադեհի տարածումը: Կրակը սպառնում էր նաև հարևան տներին:

Զոհերից հնարավոր է դարձել խուսափել, բայց տունն այրվել է ամբողջովին: Մարդիկ չեն հասցրել անգամ հագուստ վերցնել:

Մյասնիկյան 17/1 հասցեի բնակիչներն ու հարևանները դիմել են տեղական իշխանությանը՝ դրսում հայտնված 5-հոգանոց ընտանիքին կացարանով ապահովելու խնդրանքով: Հրդեհից տուժածներն արդեն մի քանի օր գիշերում են հարևանների կամ բարեկամների տանը, հագնում են՝ ով ինչ կտա: