Array ( [mr_id] => 88081 [mr_node] => 77325 [mr_media] => 77365 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77365 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77365.jpg [media_name] => 1573020943-880x495_cmsv2_fbf11f1d-8b20-57bb-ad92-ca518e5a7ddf-4280256.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-09 14:08:09 )
Facebook Instagram Youtube
Չիլիում երեքշաբաթյա բողոքի գործողությունների ընթացքում զոհվել է 20 մարդ
Մետրոյի ուղեվարձի թանկացման դեմ խաղաղ ակցիաները վերածվեցին սոցիալական և տնտեսական անհավասարության դեմ պայքարի: Կան զոհե ու հազարավոր ձերբակալվածներ:

Չիլիում այրում են ինչ պատահի` խանութներ, մեքենաներ, նույնիսկ մարդկանց: Ցուցարարները հրդեհել են նաև մայրաքաղաքի համալսարաններից մեկը, կողոպտել ու ավերել եկեղեցիներ: Սա երեքշաբաթյա ցույցերից ամենամարդաշատն էր ու անկառավարելին:

Մետրոյի ուղեվարձի թանկացման դեմ խաղաղ ակցիաները վերածվեցին սոցիալական և տնտեսական անհավասարության դեմ պայքարի: Նախագահը չեղարկեց ուղեվարձի գնաճը, աշխատանքից ազատեց կառավարության բոլոր անդամներին ու խոստացավ նոր բարեփոխումներ, բայց կրքերը չհանդարտվեցին: Հիմա ցուցարարները հենց նախագահի հրաժարականն են պահանջում:

Ձերբակալվել են հազարավոր ցուցարարներ, կա մոտ 3000 վիրավոր և 20 զոհ: Ցուցարարները խոստանում են բողոքի նոր ակցիաներ, իրավապահները՝ ավելի խիստ պատիժ: