Array ( [mr_id] => 88088 [mr_node] => 77326 [mr_media] => 77366 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77366 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77366.jpg [media_name] => 10.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-09 14:11:06 )
Facebook Instagram Youtube
«Ազնավուր հիմնադրամը» 10 միլիոն դրամ է նվիրաբերել «Ժպիտների քաղաք» հիմնադրամին
Բարեգործական ընթրիքով «Ժպիտների քաղաք» հիմնադրամն օգնում է քաղցկեղ ունեցող երեխաների բուժմանը:

‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամի ամենամյա բարեգործական ընթրիքին ներկա էին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, Նիկոլա և Քրիստինա Ազնավուրները, գործարարներ, արվեստի, մշակույթի, հասարակական գործիչներ և բժիշկներ: Աննա Հակոբյանի խոսքով` ի տարբերություն Հայաստանի, այլ երկրների արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոններում քաղցկեղից չեն վախենում. այնտեղ այն հաղթահարելի հիվանդություն է: 

1 տարվա ընթացքում հիմնադրամն աջակցել է 240 երեխայի բուժմանը: Դեղորայքի, վիրահատությունների և այլ բժշկական ծառայությունների համար հիմնադրամը տրամադրել է 270 միլիոն դրամ։ 

Դմիտրի Ռագովիչի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի ազգային կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ռումյանցևը բարձր է գնահատում Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների հետ տարվող աշխատանքը: 

‹‹Joef Gipsy kings Family›› խմբի մենակատար Ջոեֆ Ֆարգիերը արյունաբանական կենտրոնում բուժվող 12 տարեկան Արկադի Մելքոնյանին նվիրեց իր կիթառը և որպես շնորհակալություն տղայից հայկական դուդուկ ստացավ: 

Գալա ընթրիքի ընթացքում աճուրդի հանվեց ևս մեկ կիթառ` խմբի անդամների ստորագրությամբ, նաև Աննա Հակոբյանի ոսկյա կախազարդը: Աճուրդից ստացված ամբողջ գումարը տրամադրվելու է արյան հիվանդություններ և քաղցկեղ ունեցող երեխաների բուժմանը: Քրիտինա Ազնավուրն էլ «Ազնավուր հիմնադրամ»-ի անունից 10 միլիոն դրամ նվիրաբերեց «Ժպիտների քաղաք» հիմնադրամին: