Array ( [mr_id] => 88089 [mr_node] => 77330 [mr_media] => 77370 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77370 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77370.jpeg [media_name] => 1545817511-1605-450x270.jpeg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-09 14:53:30 )
Facebook Instagram Youtube
Թուրքիայի նախագահը բացահայտում է, թե ինչ է խոսել հայերի մասին Միացյալ Նահանգների նախագահի հետ
Էրդողանն իր հետ Հունգարիա մեկնած լրագրողներին օդանավում պատմել է, որ Թրամփին բացատրել է՝ դա չի կարող պատերազմ կոչվել, որովհետև իրենց դեմ պետություն չի կռվել:

Թուրքիայի նախագահը բացահայտում է, թե ինչ է խոսել հայերի մասին Միացյալ Նահանգների նախագահի հետ: Էրդողանը և Թրամփը նախօրեին հեռախոսով քննարկել են ամերիկյան կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը, և այն, որը հիմա սենատում է: 

Էրդողանն իր հետ Հունգարիա մեկնած լրագրողներին օդանավում պատմել է, որ Թրամփին բացատրել է՝ դա չի կարող պատերազմ կոչվել, որովհետև իրենց դեմ պետություն չի կռվել: Դա հարկադիր տեղահանություն էր, որի ժամանակ բարդություններ են եղել: Հիմա էլ Թուրքիայում 100.000 հայ կա, նորոգել են Վանա լճի Ախթամար կղզու հայկական եկեղեցին, տարին մի անգամ էլ թույլ են տալիս պատարագ անել: 

Էրդողանը Թրամփին ասել է, որ Թուրքիան արդեն հոգնել է հայկական հարցով Միացյալ Նահանգների սպառնալիքներից: Այդ մասին դեռ կխոսեն, երբ Էրդողանը Վաշինգտոն հասնի: Հեռախոսով խոսելն ուրիշ բան է, իրականում հանդիպելն ու բանակցելը՝ բոլորովին այլ: Ասել է Էրդողանն ու հաստատել՝ Թրամփի հետ հենց այս հեռախոսազրույցից հետո է որոշել՝ Վաշինգտոն մեկնում է: