Array ( [mr_id] => 88074 [mr_node] => 77331 [mr_media] => 77371 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77371 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77371.jpg [media_name] => 182.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-09 15:08:34 )
Facebook Instagram Youtube
Լավրով. ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի հարցը ամենադժվարներից է
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել «Մեդիամաքսին»:

Վաղը պաշտոնական այցով Հայաստան կժամանաի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Այցից առաջ նա հարցազրույց է տվել «Մեդիամաքսին», ասել, որ Երևանի վարած արտաքին քաղաքականությունը կրում է հավասարակշռված և պատասխանատու բնույթ: Լավրովի խոսքով, ղարաբաղյան կարգավորման հարցում սահմանին լարվածության հետագա նվազումը կարող է նպաստել բանակցային գործընթացի համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը:

 
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հարցին, ապա այն ամենադժվարներից է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում՝ քաղաքական ճանապարհով, պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա: Այդ աշխատանքի պարամետրերը, ներառյալ կազմակերպչական ասպեկտները, կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն»: