Array ( [mr_id] => 88083 [mr_node] => 77332 [mr_media] => 77372 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77372 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77372.jpg [media_name] => 17600_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-09 15:15:40 )
Facebook Instagram Youtube
ՀՀ կառավարությունը ցանկանում է խորացնել Վատիկանի հետ կապերը
Հայաստան այցելած Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Ռիչարդ Գալլագերի հետ քննարկվել է Մերձավոր Արևելքի իրադարձությունները և տարածաշրջանային խնդիրները:

Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Ռիչարդ Գալլագերի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կառավարությունը ցանկանում է խորացնել Վատիկանի հետ կապերը: Փաշինյանը Փոլ Ռիչարդ Գալլագերի հետ քննարկեց Մերձավոր Արևելքի իրադարձությունները և տարածաշրջանային խնդիրները: 

Արտգործնախարարությունում Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո Փոլ Ռիչարդ Գալլագերը հայտնեց, որ իր այցը նպատակ ունի արտահայտել երկկողմ բարեկամությունը

Զոհրաբ Մնացականյանը ճեպազրույցում իր երախտագիտությունը հայտնեց Հռոմի Սրբազան Քահանայապետին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ու սկզբունքային ուղերձի համար:

Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ Փոլ Ռիչարդ Գալագերի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել են արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Նախարարը ներկայացրել է այդ հարցով վերջին զարգացումներն ու Հայկական կողմի դիքորոշումը: