Array ( [mr_id] => 88682 [mr_node] => 77669 [mr_media] => 77617 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77617 [media_album] => 10 [media_path] => media/2019/11/77617.jpg [media_name] => Nairi Karavarutyan Nist.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-28 16:50:07 )
Facebook Instagram Youtube
Կառավարությունը կուսումնասիրի 1990-ականներին Երևանի փոքր կենտրոնի մասնավորեցված գույքը
Հաստատվել է քրեակատարողական և պրոբացիայի բարեփոխման ռազմավարությունը: Փրկարարներին հավելավճար տրամադրելու համար հատկացվել է 476 միլիոն դրամ:

Կառավարությունը որոշեց 476 միլիոն դրամ հատկացնել Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ փրկարարներին հավելավճարներ տրամադրելու համար։ 

Կառավարությունը հաստատեց քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների բարեփոխումների ռազմավարությունը: Նախատեսվում է Փակել «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները և Երևանի Սիլիկյան թաղամասում կառուցել քրեակատարողական նոր հիմնարկ: ԿՓակվի «Գորիս» քրեակատարողական հիմնարկը և կկառուցվի 350 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ: Նախատեսվում է հիմնարկը կառուցել Խնձորեսկում: «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքից կտեղափոխվի նախկին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի մասնաշենք:

Մի քանի գործարան մասնավորեցվել է 1990-ականներից՝ աշխատատեղ ստեղծելու և աշխատեցնելու հստակ պայմաններով, սակայն սեփականատերերը չեն կատարել իրենց պարտավորությունը: 

Տավուշում ՄԻՊ ստորաբաժանում ստեղծելու համար 2 միլիոն 700 հազար դրամ կհատկացվի: «Հայանտառը» 6 մլն դրամ կստանա Նորքի 45 հեկտար անտառների կաթիլային ոռոգման համակարգի ներդրման նախագծանախահաշվային փաստաթղթերի համար: 

Կառավարության նիստում զավեշտալի միջադեպ եղավ: Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-23 թվականների բարեփոխումների ռազմավարությունը և պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ծրագիրը քննարկելիս ձայն խնդրեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Կառավարության որոշմամբ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ի ծննդատան մասնաշենք կառուցելու նպատակով հողատարածքը ներդրվել է հիվանդանոցի կանոնադրական կապիտալում։