Ռուսաստանում պայթյունի հետևանքով մահացել է ոստիկանության Երևանի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը: Tert.am-ի տվյալով՝ Կարապետյանը մահացել է պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել այս առավոտ՝ Պյատիգորսկ քաղաքում գտնվող «Սյուրպրիզ» մասնավոր գարեջրային ընկերության տարածքում՝ տեխնոլոգիական գործընթացի խախտման պատճառով։ Ըստ լրատվամիջոցի՝ գարեջրային ընկերությունը պատկանում է Աշոտ Կարապետյանին: