Array ( [mr_id] => 88698 [mr_node] => 77674 [mr_media] => 77620 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77620 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77620.jpeg [media_name] => 381467a.jpeg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-29 11:19:22 )
Facebook Instagram Youtube
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 22-րդ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել է մոտ 10 մլն դոլար
Այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի 22-րդ հեռուստամարաթոնն անցել է «Ես իմ անուշ Հայաստանի. կենարար ջուր և արև համայնքներին» խորագրով: 12 ժամ տևած դրամահավաքի ընթացքում հանգանակվել է մոտ 10 միլիոն դոլար: Հեռուստամարաթոնի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտահրավեր է նետել Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին եւ Ալեքսիս Օհանյանին:

Միանգամից երեք հայտնի հայ դարձան վարչապետի համահայկական չելենջի մասնակից: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 27 տարիների ընթացքում համահայկական հիմնադրամը հավաքել է 370 միլիոն դոլար: Ու այս չելենջի նպատակն է սահմանափակ թվով մարդկանց նվիրատվություններից անցում կատարել փոքր, բայց մեծ թվով մարդկանց նվիրատվության տրամաբանությանը:


Վարչապետի մարտահրավերն առաջինը ընդունեցին «Ռեդիթ» կայքի հիմնադիր Ալեքսիսի Օհանյանն ու ռոք երգիչ Սերժ Թանկյանը:

Ալեքսիսի Օհանյանն էլ Նիկոլ Փաշինյանին պատասխանել է թվիթերում ու ասել, որ խնդիր չկա: Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին այս տարի նվիրաբերվեց 9 մլն 856 հազար 100 ԱՄՆ դոլար: 2018-ի մարաթոնին հանգանակվել էր մոտ 1.3 մլն դոլարով ավելի՝ 11 մլն 109 հազար: Հեռուստամարաթոնին Արցախի նախագահ Բակո Սահակյանը խոսել է Հայաստանն Արցախին կապող երրորդ այլընտրանքային, ռազմավարական նշանակության՝ Հադրութ-Կապան ճանապարհի մասին:

22-րդ հեռուստամարաթոնը՝ «Ես իմ անուշ Հայաստանի՝ կենարար ջուր և արև համայնքներին» խորագրով է ընթացել: 12-ժամյա համահայկական միջոցառման առաջին 4 ժամն այս տարի անցկացվել են Երևանում, 8 ժամը հեռարձակվել է Լոս Անջելեսից: Հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված միջոցները կուղղվեն խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը՝ Արցախում ու Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշում, Լոռիում ու Շիրակում։ Ընդհանուր առմամբ հարյուրից ավելի համայնքներ կդառնան ծրագրերի շահառուներ և կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ, անվճար ջեռուցմամբ ու էլեկտրաէներգիայով։