Array ( [mr_id] => 88699 [mr_node] => 77682 [mr_media] => 77623 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77623 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77623.jpg [media_name] => 18439_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-29 15:46:23 )
Facebook Instagram Youtube
Փաշինյան. Պաշտոնյաների բդեշխի բարդույթը պետք է փոխակերպվի Հիսուսի բարդույթով
Վարչապետը մասնակցել է ՀՔԾ ծառայողի օրվան նվիրված նիստին:

ՀՔԾ ծառայողի մասնագիտական օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կոռուպցիայի դեմ պայքար, չարաշահումներ ասելով իրենք նկատի չունեն միայն նախկին իշխանություններին: Փաշինյանը հայտարարեց, որ ավելի շատ նկատի ունեն գործող պաշտոնյաներին:

Փաշինյանը նկատեց, որ նախկին և ներկա պաշտոնյաների հնարավոր չարաշահումների քննությունը պետք է լինի փարոս իրենց մտադրությունների մասին: Ըստ Փաշինյանի՝ Հայաստանում պետական պաշտոնյաները չեն կարող լինել օրենքից վեր:

Փաշինյանը հայտարարեց, որ ինքը բավարարված չէ պետական պաշտոնյաների հետ կապված կոռուպցիոն գործերի քննության արդյունքներով: Նրա պնդմամբ՝ դետալների մեջ խորանալու դեպքում պարզ է դառնում, որ հսկայածավալ աշխատանք է կատարված: Բացի այդ՝ քննիչների ծանրաբեռնվածության խնդիր կա, Փաշինյանի բնորոշմամբ նրանք աշխատում են անմարդկային պայմաններում:

Մեկ տարվա ընթացքում ՀՔԾ-ի քննությունների արդյունքում 7 անգամ ավելի շատ պետությանը հասցված վնաս է վերականգնվել պետբյուջե, քան նախորդ 11 տարվա ընթացքում: Նա կրկին պնդեց, որ իշխանափոխությունից հետո ոչ ոք ոչինչ չի մոռանալու: