Array ( [mr_id] => 88697 [mr_node] => 77684 [mr_media] => 77625 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77625 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77625.jpg [media_name] => Davo - Trump Afganstan copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-29 15:52:32 )
Facebook Instagram Youtube
ԱՄՆ նախագահը հայտարարել է՝ Վաշինգտոնը վերսկսել է բանակցությունները թալիբների հետ
Թրամփի խոսքով, ԱՄՆ-ն պնդում է, որ զինադադար պետք է լինի, ինչին, կարծես, թալիբները համաձայն են։ Նա ամերիկացի զինծառայողների հետ Քաբուլում նշել է գոհաբանության օրը:

Դոնալդ Թրամփի օդանավն Աֆղանստանի ամերիկյան ռազմաբազայում վայրէջք է կատարել անջատած լույսերով: Գերգաղտնի այցի մասին չեն իմացել նույնիսկ օդանավում գտնվող լրագրողները, որոնց հեռախոսները հավաքել էին թռիչքից առաջ: Ռազմաբազայի ճաշարանում զինվորներից մեկը չի էլ հասկացել, թե ինչ է կատարվում:

Միացյալ Նահանգների նախագահը Աֆղանստանում է առաջին անգամ: Եկել է գոհաբանության օրը զինվորների հետ նշելու:

Աֆղանստանի նախագահի հետ հանդիպումից հետո Թրամփը հայտարարել է, որ Ամերիկան բանակցում է Տալիբան շարժման ահաբեկիչների հետ խաղաղություն հաստատելու համար:

Ամերիկյան զորքերը Աֆղանստան մտան սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո: Արդեն 18 տարի դուրս գալ այս երկրից չեն կարողանում: Սա Միացյալ Նահանգների պատմության ռազմական ամենաերկար գործողությունն է: 13 հազար ամերիկացի զինծառայող դեռ Աֆղանստանում է: Վաշինգտոնը փորձում է հաշտեցնել Աֆղանստանի կառավարությանը Տալիբների հետ, որոնք պարբերաբար ձեռնարկում են ահաբեկչական հարձակումներ: